Ես կարողանում եմ նախագիծ
Իմ պատրաստած խաղը quizizz-ով
Կարողանում եմ աշխատել geogebra-ծրագրով
Կարողանում եմ աշխատել word-ով
Իմ պատրաստած խաղը quizizz-ով
Կարողանում եմ աշխատել geogebra-ծրագրով
Կարողանում եմ աշխատել word-ով
Նախագիծ Վարդ Մուրադյան Տաիսիա Առաքելյան
Տասը ամենահայտնի նկարներն աշխարհում
Ամեն տարի հարյուրավոր ցուցահանդեսներ են կազմակերպվում, ներկայանում են նոր նկարիչներ, ովքեր հանրության դատին են հանձնում իրենց աշխատանքները՝ հույս ունենալով հասնել մեծ փառքի և ճանաչման։
Քչերին է, սակայն, հաջողվում, ստեղծել գործեր, որոնք դարերով կմնան մարդկության պատմության մեջ և կլինեն ճանաչելի ու գնահատված։
CNN Style-ը առանձնացրել է այն նկարների ցանկը, որոնք վերջին հինգ տարվա ընթացքում ամենաշատն են որոնվել Google որոնողական համակարգում և ըստ այդ կազմել աշխարհում ամենահայտնի տասը նկարների ցանկը։
«Մարգարտե ականջօղով աղջիկը»
Նկարիչ՝ Յան Վերմեր։
Մոտավոր տարեթիվ`1665 թվական։
Որտեղ տեսնել՝ Մաուրիցհեյս (Հաագա, Նիդեռլանդներ)։
Շատ հաճախ այն համեմատվում է Մոնա Լիզայի հետ: Այս գլուխգործոցը հիանալի է իր պարզությամբ: Կապույտ և ոսկե տուրբանով և հսկայական մարգարտյա ականջօղով աղջիկը ամբողջությամբ կենտրոնացած է հետին ֆոնի վրա:
«Մոնա Լիզա»
Նկարիչ՝ Լեոնարդո դա Վինչի։
Մոտավոր տարեթիվ`1503-1519 թվականներ։
Որտեղ տեսնել՝ Լուվր (Փարիզ)։
Զարմանալի չէ, որ աշխարհի ամենահայտնի նկարը խորհրդավոր կինն է՝ խորհրդավոր ժպիտով:
Նկարի բնորդուհին Լիզա Հերարդինին է, ֆլորենտացի վաճառական Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի կինը, բայց այս դեպքում ևս մասնագետները վստահ չեն: Սա իսկապես այն ժամանակների արվեստում նորամուծություն էր։
«Ադամի արարումը»
Նկարիչ՝ Միքելանջելո։
Մոտավոր տարեթիվ` 1508 – 1512 թվականներ։
Որտեղ տեսնել՝ Սիքստինյան կապելլա (Վատիկան)։
Հայտնի նկարիչ Միքելանջելոյի ամենահայտնի գործը զարդարում է «Սիքստինյան մատուռի» առաստաղի մի մասը։ Նկարը պատկերում է Աստծուն և Ադամին։ Հենց այս գործի շնորհիվ Միքելանջելոն սկիզբ դրեց Աստծուն ծերունու կերպարով նկարելու տենդենցին: Աստծու մի ձեռքը դեպի Ադամն է ուղղված և թվում է՝ ուր որ է կհասնի Ադամի ձեռքին: Նշենք, որ այս գործի կենտրոնական մասում գտնվում են Ադամի և Աստծու ձեռքերը, մինչդեռ և՛ Ադամը, և՛ Աստված գտնվում են պատկերի երկու տարբեր կողմերում: Աստծու ձեռքը կյանքի է կոչում Ադամին, իսկ վերջինս էլ ամբողջությամբ ընդունում է նրա պարգևը: Ադամի ձեռքի շարժումը նման է Աստծու ուղղված ձեռքին, ինչը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ Աստված մարդուն ստեղծել է իր նմանությամբ: Այնուամենայնիվ, նրանց ձեռքերն այդպես էլ չեն դիպչում: Սա էլ ևս մեկ անգամ պնդում է. մարդն Աստծուն հասնել չի կարող, Աստված ամենից բարձր է:
«Աստղային գիշեր»
Նկարիչ՝ Վինսենթ վան Գոգ։
Տարեթիվ՝ 1889 թվական։
Որտեղ տեսնել՝ Ժամանակակից արվեստի թանգարան (Նյու Յորք)։
Վառ կապույտ և դեղին գույների և երազային մթնոլորտի համադրությունը տասնամյակներ շարունակ ոգևորել է արվեստասերներին:
Վան Գոգը ոգեշնչվել էր իր սենյակի պատուհանից բացվող տեսարանով, երբ ապրում էր Ֆրանսիայի Սեն-Ռեմոյի ապաստարանում։
«Համբույր»
Նկարիչ՝ Գուստավ Կլիմտ։
Մոտավոր տարեթիվ՝ 1907-1908 թվականներ:
Որտեղ տեսնել՝ Վերին Բելվեդեր թանգարան (Վիեննա, Ավստրիա)։
Կլիմտը իր «Համբույր»-ով հիմնավորում է այն գաղափարը, որ մարդկային գոյության հիմքում ընկած է սերը։ Հաշվի առնելով նկարի մագնիսական գրավչությունը՝ մարդիկ, կարծես, համաձայնվում են Կլիմտի գաղափարի հետ։
«Ճիչ»
Նկարիչ՝ Էդվարդ Մունչ։
Տարեթիվ՝ 1893 թվական։
Որտեղ տեսնել՝ Ազգային թանգարան (Օսլո, Նորվեգիա – բացումը ՝ 2020 թվականից) և Մունկի թանգարան (Օսլո – մինչև 2020 թվականի մայիս)։
Ինչպես Մոնա Լիզայի դեպքում, այս դեպքում ևս նկարի գողությունները (1994 և 2004 թվականներին) օգնեցին հանրության ուշադրությունը սևեռել կտավի վրա։
«Գերնիկա»
Նկարիչ ՝ Պաբլո Պիկասո։
Տարեթիվ՝ 1937 թվական։
Որտեղ տեսնել. Սոֆիա թագուհու թանգարան (Մադրիդ)։
Նկարը պատկերում է Գերմանիայի օդային ռմբակոծությունը Գերնիկա քաղաքում՝ Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ:
Նկարն ունի Պիկասոյին բնորոշ ոճ։
«Վեներայի ծնունդը»
Նկարիչ՝ Սանդրո Բոտիչելլի։Մոտավոր տարեթիվ `1485 թվական։Որտեղ տեսնել՝ Ուֆֆիցի պատկերասրահ (Ֆլորենցիա, Իտալիա)։Նկարն ուսումնասիրող պատմաբանների մեծ մասը պնդում է, որ նկարը նկարվել է Կոսիմո Մեդիչիի համար, ով 1486 թվականին Կաստելլո պալատի տերն էր: Կոսիմո Մեդիչին Ֆլորենցիայի դուքս Լորենցո Մեդիչիի ազգականն էր: Հետագայում Լորենցոյի պալատում հայտնաբերված գեղանկարչություններից պարզ է դառնում, որ նա իր պալատում ունեցել է «Վեներայի թագավորությունը» նկարը: Սակայն հավաստի տեղեկություններ, որ հենց նա է պատվիրել «Վեներայի ծնունդը» չկան:
Հովհաննես Այվազովսկի
Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականի հուլիսի 17-ին, Ղրիմի Թեոդոսիա քաղաքում, հայ առևտրականի ընտանիքում: Հովհաննեսը ընտանիքում երրորդ, կրտսեր արու զավակն էր՝ Գրիքոր և Գաբրիել որդիներից հետո: Բոլորն էլ, ինչպես և նրանց Հռիփսիմե մայրը, մկրտվել էին Թեոդոսիայի հայոց Ս.Սարգիս եկեղեցում՝ հայ լուսավորչական դավանանքով:
Այվազովսկու նախնիները 18-րդ դարում Արևմտյան Հայաստանից բազմահազար հայերի հետ գաղթում են Լեհաստան: Հետագայում, հարազատ եղբայրների միջև ծագած անհամաձայնության պատճառով, նկարչի հայրը երիտասարդ հասակում տեղափոխվում է Մոլդովիա, այնտեղից էլ՝ Բուկովիա, իսկ 19-րդ դարի սկզբներին մեկնում է Ղրիմ, որտեղ, հանդիպելով հայուհի Հռիփսիմեին, ամուսնանում է նրա հետ և մշտական բնակություն է հաստատում Թեոդոսիայում:
Իրենց ազգանվանը կցելով “սկի” լեհական վերջավորությունը, Այվազյանները որոշ ժամանակ պահպանել են “Գ” սկզբնատառը և գրվել են Գայվազովսկի: Այդ “Գ”-ն մնացել էր ռուսերենում գոյություն չունեցող Հ տառի վերահնչյունավորումից: Այդ պատճառով “Հայվազ” ազգանունը գրվել է “Գայվազ”: Հետագայում Այվազովսկիները նետում են “Գ” տառը և սկսում են գրվել ավելի բարեհնչյուն ձևով՝ Այվազովսկի:
Հովհաննես Այվազովսկու մանկությունն ու պատանեկությունը անցնում է Թեոդոսիայում: Թեոդոսիան այն ժամանակ մի փոքրիկ, ծայրգավառային առևտրական քաղաք էր: Բնակչության մեծ մասը հայեր էին: Այդ պատճառով շատ բնակավայրեր կոչվում էին հայկական անուններով, ինչպես, օրինակ, “Սուրխաթ” (“Սուրբ Խաչ”), “Չարխափան”, “Արմյանսկ”, “Արմյանսկի Բազար” և այլն:
Հովհաննես Այվազովսկին իր նախնական կրթությունը ստանում է ծննդավայրում: Ութ տարեկան հասակում նա սկսում է հաճախել Թեոդոսիայի Ս. Սարգիս եկեղեցուն առընթեր ծխական դպրոցը: Դա տարական դպրոց էր, ուր երեխաներին սովորեցնում էին հայոց և ռուսաց լեզուներ, քերականություն, թվաբանություն, կրոն, ծանոթացնում աշխարհագրության և հայոց պատմության հետ: Այստեղ նա սովորում է 5 տարի: Այդ տարիների ընթացքում Հովհաննես Այվազովսկին ստանում է հայկական կրթություն և ընդհանուր տեղեկություններ հարազատ ժողովրդի պատմության, մշակույթի և անցյալի գործիչների մասին:
Վաղ հասակից նրա մեջ հետաքրքրություն է առաջանում նկարչության և երաժշտության նկատմամբ: Նկարում էր ձեռքն ընկած գրքերի, թերթերի վրա, իսկ երբեմն նաև, կավիճով կամ ածուխով, շենքերի պատերին:
Վաղ հասակում երաժշտասեր պատանին ինքնուրույնաբար սովորում է ջութակ նվագել և այնքան լավ է նվագում, որ մի անգամ փողոցով անցնող քաղաքագլուխ Կազնաչևը, պատահաբար լսելով նրա նվագը, “քնքշաբար խնդրեց շարունակել և գովեց նրան”, ինչպես գրված է “ՀցրրՍՈÿ րՑՈՐՌվՈ” գրքում:
Պատանու նկարչական թոթովանքները գրավում են Թեոդոսիայի ճարտարապետ Կոխի ուշադրությունը: Տեսնելով նրա աշխատանքները՝ ճարտարապետը խորհուրդներ է տալիս նրան, ծանոթացնում է նկարչության՝ հատկապես հեռանկարչության, ծավալայնության և լուսաստվերների նախնական գիտելիքների հետ:
Մանուկ Հովհաննեսի դպրոցական տարիները անցնում են նյութական ծանր, աննպաստ պայմաններում: Չնայած դրան՝ Հովհաննեսը, սակայն, երբեք չի թողնում իր սիրած նկարչությունը:
Ճարտարապետ Կոխը, որը սիրում էր պատանուն և հետևում նրա մանկական աշխատանքներին, մի անգամ նրա գծանկարները տանում և ցույց է տալիս քաղաքապետին: Քաղաքապետ Ա. Ի. Կազնաչևը, որը կիրթ և զարգացած մարդ էր, նկատելով արտակարգ ընդունակությունները այդ համեստ, աշխատասեր ընտանիքի փոքրիկ անդամի նկարներում, ցանկություն է հայտնում տեսնել նրան: Հաջորդ օրը պատանի Հովհաննեսը, հոր և ճարտարապետ Կոխի ուղեկցությամբ, մի քանի նոր նկարներ ձեռքին, ներկայանում է Կազնաչևին: Վերջինս ուշադիր դիտելով նկարները, հայտնում է իր գոհունակությունը, խրախուսում է նրան և նվիրում ջրաներկերի մի տուփ ու նկարչական թղթեր: Ապա ծանոթացնելով իր որդու հետ, առաջարկում է հաճախ այցելել իրենց տուն: Այդ օրվանից Հովհաննեսը դառնում է այդ քաղաքակիրթ ընտանիքին հաճախ այցելող հյուրերից:
1830 թվականին Կազնաչևը նշանակվում է Ղրիմի նահանգապետ և ընտանիքով տեղափոխվում է Սիմֆերոպոլ: Նա իր հետ տանում է նաև Հովհաննես Այվազովսկուն:
Նրա արվեստով գրավված իշխանուհի Նատալյա Նարիշկինան՝ Աքսորված դեկաբրիստ Նարիշկինի կինը, մտահոգվում է նրան հիմնավոր կրթություն տալու խնդրով: Որոշ ժամանակ անց 14-ամյա Հովհանեսսը ընդունվւմ է Սիմֆերոպոլի ռուսական գիմնազիայի առաջին դասարան:
Մեկ տարի անց՝ 1833 թվականի մայիսի 8-ին, նկարչի հայրը գրավոր դիմում է Սիմֆերոպոլի գիմնազիայի վարչությանը, որ իր որդուն տան ուսման մեջ ունեցած հաջողության վկայական, որպեսզի ընդունվի Պետերբուրգի գեղարվեստական ակադեմիա: Այդ դիմումի համաձայն 1833 թվականի հունիսին տրվում է հետևյալ տեղեկանքը.”Տավրիկյան գիմնազիայի 2-րդ դասարանի աշակերտ, քաղքենիական կոչում ունեցող Իվան Գայվազովսկին, 1831 թ. օգոստոսի 15-ից ընդունվելով Տավրիկյան գիմնազիային, սովորել է այստեղ առաջին երկու դասարաններում մինչև ներկա թվականը: Ինչպես երևում է ուսուցիչների վկայությունից, ռուսերենքերականությունից և աշխարհագրությունից, հանրահաշվից և երկրաչափության նախնական հիմունքներից, գերմաներեն լեզվի նախնական կանոններից ունեցել է բավականաչափ հաջողություն, լատիներեն և ֆրանսերեն լեզուների նախնական կանոններից՝ լավ, կենդանաբանությունից և գծանկարչությունից՝ շատ լավ, ընդհանրապես գծանկարչության արվեստից՝ գերազանց հաջողություններ”: Նույն տարվա հուլիսի 9-ին Հովհաննես Այվազովսկին ընդունվում է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա: Ակադեմիայում Հովհ. Այվազովսկին սովորել է Մաքսիմ Նիկիֆորովիչ Վորոբյովի դասարանում:
1835 թվականին ցարը Պետերբուրգում աշխատելու է հրավիրում ֆրանսիացի ծովանկարիչ Ֆիլիպ Տաներին: Ցարը դիմում է նաև գեղարվեստի ակադեմիայի պրեզիդենտին՝ նրանից պահանջելով “հարմար թեկնածու” Տաներին աշակերտելու համար: Պրեզիդենտ Օլենինը տալիս է Այվազովսկու անունը: Տաները դիտում է Այվազովսկու աշխատանքները և ընդունում նրան իր արվեստանոցում որպես աշակերտ: Տաները մեծ ուշադրություն չի դարձնում իր աշակերտի վրա: Ընդհակառակը, նա օգտվում է Այվազովսկու ճշտգրիտ Էսկիզներից և նրանց հիման վրա նկարված նկարները վաճառում է ազնվատոհմիկներին: Նույն թվականին Այվազովսկին, առանց Տաների իմացության, իր նկարներից մի քանիսը ցուցադրում է ակադեմիական ցուցահանդեսում: Տաները գանգատվում է ցարին, և ցարը հրամայում է ցուցահանդեսից հանել Այվազովսկու նկարները: Հենց այդ ժամանակ նվաստացած Այվազովսկուն մխիթարեցին և հուսադրեցին ռուս մտավորականները: Նրան այցելում և մխիթարության խոսքեր են ասում հայտնի բանաստեղծ Ժուկովը, առակագիր Կռիլովը: Նրանք խորհուրդ են տալիս Այվազովսկուն չդադարել նկարել: Նույն տարում Տաները մեկնում է Փարիզ:
Հաջորդ տարվա գարնանը ակադեմիայի պրոֆեսոր Զաուերվեյդը ցարի մոտ համարձակորեն արտահայտվում է. “Ակադեմիստ Այվազովսկին Տաներից վատ չի նկարում”: Եվ չվախենալով ցարի դեմքի դժգոհ արտահայտությունից՝ ավելացնում է, որ Տաներն է նրան պատկերել սև գույներով, և նրա սուտ ցուցումներով Այվազովսկու նկարները հանվել են ցուցահանդեսից: Ցարը ցանկանում է տեսնել Այվազովսկու այն նկարները, որոնք հանել են ցուցահանդեսից: Հաջորդ օրը ցարը ուշադիր դիտում է նրա նկարները և շատ գոհ է մնում: Նա կարգադրում է վճարել երիտասարդ նկարչին 1000 ռուբլի թղթադրամ և նշանակել նրան ուղեկցող իր որդուն՝ Կոստանդինին, Բալթիկ ծովում նախատեսված փորձնական զորավարժության ժամանակ: 1830 թվականի կեսերին Ռուս մեծանուն նկարիչ Բրյուլովը Այվազովսկուն ներգրավում է “Եղբայրություն” խմբակը, որի անդամներից էին կոմպոզիտոր Գլինկան, գրողներ Չերնիշևը, Յանենկոն և շատ ուրիշ մեծանուն արվեստագետներ: Այս խմբակի հավաքույթների ժամանակ Այվազովսկին վերջնականապես ձևավորում է իր գեղարվեստական ճաշակը: Այդ հավաքույթների ժամանակ Այվազովսկին նաև նվագում և երգում էր հին ղրիմական երգեր, որոնցից մի քանիսը հետագայում Գլինկան օգտագործում է “Ռուսլան և Լյուդմիլա” օպերայում:
Ամռան ամիսներին Այվազովսկին մասնակցում է Բալթիկ ծովի ռուսական նավատորմի փորձնական զորավարժություններին: Գտնվելով ռազմանավի վրա՝ նա մոտիկից տեսնում և ուսումնասիրում է ռազմանավերի շարժումը ծովի ալիքների մեջ:
Այդ զորավարժություններից վերադառնալուց անմիջապես հետո Այվազովսկին նկարում է “Մեծ նավատորմը Կրոնշտադտում” կտավը և մի քանի ծովանկար, որոնք ներկայացնում է ակադեմիայի վարչությանը: Բարձր գնահատելով ուսանողի առաջադիմությունը՝ գեղարվեստի ակադեմիան որոշում է նրան պարգևատրել երկրորդ կարգի ոսկե մեդալով:
1836 թվականի ակադեմիայի աշնանային ցուցահանդեսում Այվազովսկին հանդիպում է Պուշկինին: Ժամանակակիցները պատմում են, որ այդ հանդիպումից հետո Այվազովսկին նոր աշխուժությամբ է լծվում աշխատանքին:
Այդ ցուցահանդեսի ժամանակ Այվազովսկուն անունը հաճախ հայտնվում է մամուլի էջերում:
Հաջորդ տարվա ապրիլին թագաժառանգ Կոստանդինը, որին նկարիչը ուղեկցել էր Բալթիկ ծովում ռազմանավերի զորավարժությունների ընթացքում, ցանկություն է հայտնում գնել ոսկե մեդալով պարգևատրված և արդեն ակադեմիային պատկանող նկարը: Նկարիչը նկարում է այդ կտավի պատճենը և այն հանձնում պատվիրատուին:
1837 թվականին նկարած “Անդորրությունը” կտավի համար պարգևատրվում է ակադեմիայի առաջին կարգի ոսկե մեդալով: Նույն թվականին ակադեմիայի վարչությունը որոշում է կայացնում Այվազովսկուն երկու տարով, որպես ակադեմիայի թոշակառու, ուղարկել Ղրիմի թերակղզի, ուր պիտի նկարեր նոր ծովանկարներ: Դրա համար անհրաժեշտ էր ստանալ ակադեմիայի հովանավորի՝ ցարի համաձայնությունը: Դիմումից հետո չորս ամիս անց ստացվում է ցարի պատասխանը, որը թույլ է տալիս Այվազովսկուն մեկ տարով մեկնել Ղրիմ, բայց ոչ որպես ակադեմիայի թոշակառու: Նույն հրամանագրով ցարը ցանկանում է գնել Ակվազովսկու 7 կտավներ, նրանց համար վճարելով 3.000 ռուբլի: Այս որոշումով երկու տարով կրճատվում է Այվազովսկու դասընթացը: 1838 թվականի մարտի սկզբներին Այվազովսկին մեկնում է հայրենի Ղրիմ:
Գարնա սկզբներին Այվազովսկին արդեն Թեոդոսիայում էր: Մեկ տարի շարունակ Այվազովսկին նկարում է Ղրիմ փարթամ բնությունը:
Այդ ժամանակ Այվազովսկին նկարում է չորս մեծ կտավ: Այվազովսկին նաև հրավեր է ստանում մասնակցել Սև ծովում կատարվելիք զորավաժություններին: Զորավարժությունները վերջանում են հուլիս ամսին: Այդ ընթացքում նկարիչը նկարում է մի քանի էսքիզներ և փոքրիկ կտավներ:
Սակայն այդ շրջանում վերջանում են Այվազովսկու դրամական միջոցները և նա ստիպված նամակով դրամական օգնություն է խնդրում ակադեմիայի վարչությունից:
Այվազովսկու կյանքի ամենբեղմնավոր շրջաններից է Ղրիմում անցկացված արձակուրդները, որոնց ընթացքում նկարիչը նկարում է ավելի քան 20 մեծ կտավ:
Հաջորդ տարվա հուլիսին ակադեմիայի որոշմամբ Այվազովսկին և մի քանի այլ նկարրիչներ գործուղվում են արտասահման: Հուլիսի 20-ին Այվազովսկին մեկնում է Իտալիա: Նա հանդիպում է ունենում Մխիթարյան միաբանների հետ, հանդիպում է և’ ռուս, և’ այլ ազգերի մեծագույն արվեստագետներին: Այստեղ Այվազովսկին վերջնականպես մշակում է իր գեղարվեստական ճաշակը:
Հովհաննես Այվազովսկին իր կյանքի ընթացքում նկարում է բազմաթիվ հիանալի ծովանկարներ, որոնք տեղ են գտել Պետերբուրգի, Մոսկվայի, Փարիզի, Լոնդոնի, Մադրիդի, Երևանի և շատ ուրիշ քաղաքների թանգարաններում: Նա իր կյանքի ընթացքում պարգևատրվել է բազմաթիվ կայսերական ընտանիքներից և բազնաթիվ պետությունների գեղարվեստների ակադեմիաների կողմից: Հայ մեծանուն նկարիչը պարգևատրվել է նաև Թուրքական կառավարության կողմից: Մի առավոտ Այվազովսկին արթնանում է ծանր զգացումով: Մի քանի անգամ սենյակում շրջելուց հետո վերցնում է թուրքական շքանշաններն ու մեդալները և իր հավատարիմ շան հետ գնում է դեպի ծովափ: Թեոդոսիայի ողջ բնակչությունը հետևում է այդ մեծ մարդուն: Հասնելով ափ՝ նկարիչը շքանշանները կախում է շան պարանոցից, նավակ է նստում և բավականին հեռանալով ափից՝ հանում է դրանք շան վրայից և նետում անհատակ ծովը: Ստիպում է շանը լողանալ ծովի մաքուր ջրում, որպեսզի հավատարիմ կենդանին էլ մաքրվի դրանցից: Լվանալով իր ձեռքերը՝ Այվազովսկին վերադառնում է ափ, անցնում ապշահար ամբոխի մեջով, մտնում է իր արվեստանոցը և սկսում է նկարել: Հաջորդ առավոտյան նրա արվեստանոցի պատից կախված էր “Հայ ժողովրդի ջարդը Տրապիզոնում” անմահ կտավը…
Հովհաննես Այվազովսկուն կարելի է և պետք է դասել հայ մեծերի առաջին շարքում:
Մարտիրոս Սարյան
Մարտիրոս Սարյանը ծնվել է 1880 թվականի փետրվարի 16-ին Նոր Նախիջևանում՝ Դոնի ափին, հայկական ընտանիքում, իսկ մանկությունն անցկացրել քաղաքից հեռու հայրական խուտորում։ Անիից Ղրիմ, Ղրիմից Դոնի ափերը գաղթած Սարյանների տոհմը շարունակվում էր Սարգիս Սարյանի բազմանդամ ընտանիքով, որն այդտեղ ապրում էր պարզ, հնավանդ կենցաղով։
1901 թվականին, Մոսկվայի գեղարվեստական ուսումնարանը դեռ չավարտած, 21-ամյա Սարյանը, որոշ գումար ստանալով ավագ եղբայր Հովհաննեսից, որոշում է ճամփորդել՝ տեսնել իր նախնիների երկիրը։ Տպավորություններն այստեղ այնքան խորն եղան, որ նա Հայաստան եկավ և հաջորդ տարիներին՝ շրջագայեց Շիրակում ու Լոռիում, տեսավ Անին ու Էջմիածինը, Հաղպատն ու Սանահինը, Երևանը ու Սևանը։
1915-20 թթ. Սարյանը շատ քիչ է նկարել, սակայն զբաղվել հայրենանվեր գործունեությամբ։ 1915-ին Սարյանը Էջմիածին է գալիս օգնելու հայ գաղթականներին, 1916-ին Թիֆլիսում մասնակցում է առաջին «Հայ նկարիչների միության» ստեղծմանը, 1919-ին Ռոստովում հիմնում է հայկական թանգարան։
Մեջբերումներ Սարյանից
Ես չգիտեմ, երբ է իմ մեջ ծնվել նկարիչ։ Հնարավոր է այն օրերին, երբ ես լսում էի իմ ծնողների պատմությունները՝ մեր լեռնային կախարդական ծննդավայրի մասին, երբ մանկիկ հասակում վազվզում էի տան շրջակայքով, ուրախանում բազմերանգ թիթեռներով և միջատներով։ Գույն, լույս, երազանք ահա այն ինչ ես երազել եմ։
Հողը մի կենդանի էակ է, նա ունի իր հոգին, — առանց հայրենիքի, առանց հարազատ հողի հետ սերտ կապի, մարդ չի կարող գտնել իրեն, իր հոգին…
ՌՈՒԴՈԼՖ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Մարտի 8-ի նախագիծ
Վարդ Մուրադյան
8
Ձոն մարյությանը
Մայրիկ
Մայրի՛կ, դու իմ սիրելին ես,
Անչափ քնքուշ ու բարի ես
Յուրաքանչյուր պահի
Րոպե առաջ, անհանգիստ
Ինձ մոտ ես դու շուտ գալիս, Մայրի՛կ,
Կանաչ-կանաչ պաչիկ ես տալիս։
Լիան
Լավից էլ լավն ես
Իրական քուրիկ ես
Ադամանդի նման փայլուն ես
Նույնպես սիրում եմ քեզ։
Դայանա
Դայա՛ն, իմ բարի սրտով քուրիկ,
Արի՛ ես քեզ գրկեմ ,
Յուրաքանչուր նկարիս մեջ նկարեմ
Արևս ես ժպտերես
Նավակս ես ջրի մեջ
Ամենից լավն ես։
Մայրիկ
Մայրիկ, մայրիկ իմ լավ մայրիկ
Ամեն օր դու իմ հետ ես։
Մայրիկ , մայրիկ իմ լավ մայրիկ
Ամանորին դու իմ մեծ նվերն ես։
Տատիկ
Տատիկ դու ինձ ձվիկ սարքի
Ամենից ուժեղը սարքի
Տատիկ ես դու, բայց սովորական տատիկ չես,
Իրական տատիկ ես
Կանֆետի նման քաղցր ես։
Եթե կարող ես գուշակիր հանելուկները
Այն ո՞վ է այն ո՞վ, որ միշտ քո կողքին կլինի և կպաշպանի ամեն դժվարությունից։
Այն ո՞վ է, այն ո՞վ, որ միշտ ամենա պայծառն է և գեղեցիկն է։
Այն ո՞վ է, այն ո՞վ, որ միշտ քեզ համար կպատրաստի ամենահամով և կախարդական ուտելիքները։
Այն ո՞վ է, այն ո՞վ, որ միշտ իր հերթը կտա քեզ և կզիջի փոքրին։
Քառյակ
Իմ ու քո սիրտը
Իմ ու քո սիրտը լցված է սիրով,
կսիրեմ քեզ մինչև կյանքիս վերջ
իմ մայրիկն ես սրտահոտ
կսիրեմ քեզ միշտ սրտոտ։
Весна – время пробуждения и цветения, начало нового жизненного цикла для трав, деревьев и животных, а также для человека. Кто-то связывает весну с беспокойным периодом восстановления после зимнего сна, для кого-то это время новых надежд и стремлений, подготовка к жаркому лету, наполненному активностью и яркими впечатлениями. Но, помимо прочего, весна является важным периодом активизации природных ритмов, точкой запуска биологических процессов, имеющих огромное значение для сохранения жизни на Земле. Проверьте свои знания по этому интересному вопросу с помощью нашей занимательной викторины.
1. В Северном полушарии Земли весенние месяцы – это март, апрель и май. А на какие месяцы приходится весна в Южном полушарии?
Декабрь, январь и февраль
Июнь, июль и август
Сентябрь, октябрь и ноябрь
Январь, февраль и март
2. Астрономическая весна наступает в день весеннего равноденствия, когда день и ночь равны по продолжительности. На какую дату приходится этот день?
8 марта
21 марта
30 марта
1 апреля
3. Какие перелётные птицы первыми возвращаются весной?
Грачи
Скворцы
Жаворонки
Гуси
4. Только весной собирают сок, который невозможно получить другим образом. Что это за сок?
Мятный
Абрикосовый
Берёзовый
Липовый
5. Чем древние греки объясняли наступление весны?
Зевс-громовержец метал молнии, которые согревали Землю.
Дионис, греческий бог виноделия, заставлял растения расцветать.
Гефест, греческий бог огня, высекал искры на наковальне.
Персефона, богиня плодородия, возвращалась из подземного царства.
6. Согласно кельтским традициям, в этот день сурок выходит из норы. Если день пасмурный, сурок не видит своей тени и приступает к поискам пищи. Если же день ясный, сурок видит свою тень, пугается и прячется обратно в нору. В первом случае весна будет ранняя,
1 февраля
2 февраля
1 марта
8 марта
7. Какие цветы самыми первыми вырастают из-под снега ранней весной?
Подснежники
Пролески
Мать-и- мачеха
Медуница
8. С наступлением весны многие птицы начинают петь гораздо более активно, и издают трели, которые нельзя услышать в другое время года. Почему они это делают?
Тренируются
Радуются теплу и солнцу
Извещают о приходе весны
Ищут себе пару
9. Какое природное явление случается чаще всего весной?
Радуга
Град
Гроза
Смерч (торнадо)
10. Слово “весна” произошло от слова “vasar”на санскрите. Что оно означает?
Рано
Светло
Ясно
Белый
11. Какие части растений первыми пробуждаются с началом потепления?
Почки
Ветки
Ствол
Корни
12. Некоторые животные меняют свой окрас на зиму, а весной возвращают исходный цвет. Например, это белка и заяц. А какое ещё животное меняет цвет шубки весной?
Волк
Песец
Медведь
Ёж
13. Какие деревья или кустарники весной распускаются первыми?
Верба
Осина
Ясень
Шиповник
14. А какое дерево распускается последним?
Берёза
Тополь
Дуб
Клён
15. Как называют процесс таяния льда на реках весной?
Ледокол
Ледоход
Тайник
Водосплав
16. В каком месяце зацветают вишнёвые и яблоневые деревья?
Март
Апрель
Май
Июнь
17. Какой народный праздник знаменует окончание зимы и приход весны?
Коляда
Святки
День смеха
Масленица
18. Существует фортепианный цикл “Времена года”, в котором звучат и весенние мотивы. Кто автор этого цикла?
Рахманинов
Чайковский
Стравинский
Глинка
19. Продолжите стихотворение А.Н. Плещеева: “Травка зеленеет, солнышко блестит…”
На ручье весеннем лёд уже трещит
Ветер надо мною листья шевелит
Ласточка с весною в сени к нам летит
Как тебя увижу, сердце застучит
20. Какое слово в русском языке образовано от слова “весна”?
Весло
Весть
Веселье
Веснушка