Վարդ Մուրադյան

<<Մխիթար Սեբաստացի >>կրթահամալիրի Արևմտյան դպրոցի 5.2 դասարան

Ակրոստիքոս

April24

Երևանում եմ ես ապրում

Րոպե առ րոպե պատուհանին եմ նայում

Եվ քո պես սիրունը չկա

Անտառում սիրունից սիրուն տեսարան կա

Նույնպես գեղեցիկ լինես։

Իմ թութակի բողոքը❤❤

April22

Ես Կիկին եմ, Վարդի սիրելի թութակը։ Ես բողոքում եմ, որ Վարդը և Նարեկը գնացել են Աբու Դաբի և ինձ հետները չեն վերցրել։ Երևի ես ինձ խելոք չեմ պահել։ Ամբողջ օրը վանդակի մեջ դես ու դեն էի թռնում։ Մտածում էի, որ գնամ, ձագ հանեմ։ Հետո Էլ ասեցի՝ Չէ, ավելի լավ է սպասեմ Վարդին։ Հույսով եմ, որ մյուս տարի խելոք կպահեմ և ինձ հետները կտանեն։

Շարահյուսություն🤔

April8

292. Տրված բառախմբերը վերածի՛ր նախադասությունների՝ առանց փոխելու բառերի հաջորդականությունը: Բացատրի՛ր, թե ինչպե՞ս կատարեցիր առաջադրանքը:

            Թշնամի, բանակ, շրջապատել, քաղաք:
            Մայրամուտ, արեգակ, պալատներ, կարմիր, ներկել:
            Փախստական, բարձրանալ, ժայռեր, մեկ, վրա:
            Այնտեղ, ժայռեր, մեջ, մարդիկ, իսկական, տներ, փորել:


  Թշնամին բանակից շրջապատեց քաղաք:
            Մայրամուտի արեգակը պալատները կարմիր ներկեց:
            Փախստականը բարձրանալ է ժայռերրց մեկի վրա:
            Այնտեղ ժայռերի մեջ մարդիկ իսկական տներ էին փորել:

293. Բացատրի՛ր՝ ինչո՞ւ տրված բառախմբերը նախադասություններ չեն: Դրանք վերածի՛ր նախադասությունների:

           

Նրանց քաղաքները հինգ հազար տարի առաջ ․․․
Նրանց քաղաքները հինգ հազար տարի առաջ էին կառուցվել:

«Բիբլիա» հայերեն «գիրք» ․․․
«Բիբլիա» հայերեն «գիրք» է նշանակում:

Հին դարերում Հյուսիսային Աֆրիկայում մի քանի քաղաքակրթություններ իրար ․․․
Հին դարերում Հյուսիսային Աֆրիկայում մի քանի քաղաքակրթություններ իրար էին հաջորդում:

Եգիպտացիներից հետո այդ երկրում փյունիկցիները հին աշխարհի հիմնական առևտրականներն ու ծովագնացները ․․․
Եգիպտացիներից հետո այդ երկրում փյունիկցիները հին աշխարհի հիմնական առևտրականներն ու ծովագնացները դարձան:

Կարթագենը Հռոմի գլխավոր ախոյանը ․․․
Կարթագենը Հռոմի գլխավոր ախոյանը դարձավ:

Փյունիկցիները Վասկո դե Գամայից երկու հազար տարի առաջ հարավից Աֆրիկան ․․․
Փյունիկցիները Վասկո դե Գամայից երկու հազար տարի առաջ հարավից Աֆրիկան շրջանցեցին:

294. Փորձի՛ր բացատրել, թե ի՞նչ է նախադասությունը:

Բառերի այն խումբը, որը միտք է արտահայտում կոչվում է նախադասություն:

295. Տրված տեքստում նախադասություններն առանձնացրո՛ւ (սկսի՛ր մեծատառով, վերջակետերը դի՛ր):

Եզոպոսի առակներից մեկում այսպիսի բան է պատմվում: Ընկերոջից շատ ձուկ որսալու համար մեկը պղտորում է ջուրը: Հավանաբար այդտեղից էլ առաջացել է «պղտոր ջրում ձուկ որսալ» արտահայտությունը:Դա գործածվում է խառնաշփոթ դրություն ստեղծող ու դրանից օգուտ քաղող մարդու մասին:

296. Տրված տեքստում նախադասություններն աոանձնացրու:

Սպիտակ ագռավները բնության մեջ հազվագյուտ են: Նրանք շատ քիչ են պատահում:   Հենց դրանով են նրանք հետաքրքիր:Տասնութերորդ դարում Ռուսաստանի թագավոր Պետրոս Առաջինը պալատում մի սպիտակ ագռավ էր պահում՝ որպես հազվագյուտ երևույթ:Խոսքի մեջ «սպիտակ ագռավ» արտահայտությամբ բնորոշում են մյուսներից տարբերվող մարդկանց, հազվադեպ հանդիպող առարկաները:Առաջին անգամ դա հռոմեական մի բանաստեղծ՝ Յուվենալիուսն է գործածել:     

Հայրենիքում

March22

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Առաջադրանքներ

Արտահայտիչ կարդա բանաստեղծությունը, բացատրի՛ր ընդգծված բառերը։

Բանաստեղծության համար նոր վերնագիր ընտրի՛ր ընտրությունդ հիմնավորի՛ր։

Ամենալավ Հայրենիք

Դուրս գրի՛ր բառակապակցությունները։ Դրանք գործածիր նախադասությունների մեջ։

Հոգու երազներ, ձյունապատ լեռներ, լճի մրմունջը:

Առանձնացրո՛ւ և բացատրի՛ր գեղարվեստական արտահայտչամիջոցները։

Բանաստեղծության մեջ շեղատառերով գրված բառերը մակդիրներ են։ Կարդա՛ ու փորձիր բացատրել, թե  մակդիրներն ի՞նչ են արտահայտում և ի՞նչ հարցի են պատասխանում։

Ի՞նչ գույն ունի բանաստեղծությունը։ Հիմնավորի՛ր պատասխանդ։

Ինքնաստուգում 

March20

Հայ նկարիչներ և հայ պարողներ🎨

March18

Նախագիծ Վարդ Մուրադյան Տաիսիա Առաքելյան

Տասը ամենահայտնի նկարներն աշխարհում

Ամեն տարի հարյուրավոր ցուցահանդեսներ են կազմակերպվում, ներկայանում են նոր նկարիչներ, ովքեր հանրության դատին են հանձնում իրենց աշխատանքները՝ հույս ունենալով հասնել մեծ փառքի և ճանաչման։

Քչերին է, սակայն, հաջողվում, ստեղծել գործեր, որոնք դարերով կմնան մարդկության պատմության մեջ և կլինեն ճանաչելի ու գնահատված։

CNN Style-ը առանձնացրել է այն նկարների ցանկը, որոնք վերջին հինգ տարվա ընթացքում ամենաշատն են որոնվել Google որոնողական համակարգում և ըստ այդ կազմել աշխարհում ամենահայտնի տասը նկարների ցանկը։

«Մարգարտե ականջօղով աղջիկը»

Նկարիչ՝ Յան Վերմեր։

Մոտավոր տարեթիվ`1665 թվական։

Որտեղ տեսնել՝ Մաուրիցհեյս (Հաագա, Նիդեռլանդներ)։

Շատ հաճախ այն համեմատվում է Մոնա Լիզայի հետ: Այս գլուխգործոցը հիանալի է իր պարզությամբ: Կապույտ և ոսկե տուրբանով և հսկայական մարգարտյա ականջօղով աղջիկը ամբողջությամբ կենտրոնացած է հետին ֆոնի վրա:

«Մոնա Լիզա»

Նկարիչ՝ Լեոնարդո դա Վինչի։

Մոտավոր տարեթիվ`1503-1519 թվականներ։

Որտեղ տեսնել՝ Լուվր (Փարիզ)։

Զարմանալի չէ, որ աշխարհի ամենահայտնի նկարը խորհրդավոր կինն է՝ խորհրդավոր ժպիտով:

Նկարի բնորդուհին Լիզա Հերարդինին է, ֆլորենտացի վաճառական Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի կինը, բայց այս դեպքում ևս մասնագետները վստահ չեն: Սա իսկապես այն ժամանակների արվեստում նորամուծություն էր։

«Ադամի արարումը»

Նկարիչ՝ Միքելանջելո։

Մոտավոր տարեթիվ` 1508 – 1512 թվականներ։

Որտեղ տեսնել՝ Սիքստինյան կապելլա (Վատիկան)։

Հայտնի նկարիչ Միքելանջելոյի ամենահայտնի գործը զարդարում է «Սիքստինյան մատուռի» առաստաղի մի մասը։ Նկարը պատկերում է Աստծուն և Ադամին։ Հենց այս գործի շնորհիվ Միքելանջելոն սկիզբ դրեց Աստծուն ծերունու կերպարով նկարելու տենդենցին: Աստծու մի ձեռքը դեպի Ադամն է ուղղված և թվում է՝ ուր որ է կհասնի Ադամի ձեռքին: Նշենք, որ այս գործի կենտրոնական մասում գտնվում են Ադամի և Աստծու ձեռքերը, մինչդեռ և՛ Ադամը, և՛ Աստված գտնվում են պատկերի երկու տարբեր կողմերում: Աստծու ձեռքը կյանքի է կոչում Ադամին, իսկ վերջինս էլ ամբողջությամբ ընդունում է նրա պարգևը: Ադամի ձեռքի շարժումը նման է Աստծու ուղղված ձեռքին, ինչը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ Աստված մարդուն ստեղծել է իր նմանությամբ: Այնուամենայնիվ, նրանց ձեռքերն այդպես էլ չեն դիպչում: Սա էլ ևս մեկ անգամ պնդում է. մարդն Աստծուն հասնել չի կարող, Աստված ամենից բարձր է:

«Աստղային գիշեր»

Նկարիչ՝ Վինսենթ վան Գոգ։

Տարեթիվ՝ 1889 թվական։

Որտեղ տեսնել՝ Ժամանակակից արվեստի թանգարան (Նյու Յորք)։

Վառ կապույտ և դեղին գույների և երազային մթնոլորտի համադրությունը տասնամյակներ շարունակ ոգևորել է արվեստասերներին:

Վան Գոգը ոգեշնչվել էր իր սենյակի պատուհանից բացվող տեսարանով, երբ ապրում էր Ֆրանսիայի Սեն-Ռեմոյի ապաստարանում։

«Համբույր»

Նկարիչ՝ Գուստավ Կլիմտ։

Մոտավոր տարեթիվ՝ 1907-1908 թվականներ:

Որտեղ տեսնել՝ Վերին Բելվեդեր թանգարան (Վիեննա, Ավստրիա)։

Կլիմտը իր «Համբույր»-ով հիմնավորում է այն գաղափարը, որ մարդկային գոյության հիմքում ընկած է սերը։ Հաշվի առնելով նկարի մագնիսական գրավչությունը՝ մարդիկ, կարծես, համաձայնվում են Կլիմտի գաղափարի հետ։

 «Ճիչ»

Նկարիչ՝ Էդվարդ Մունչ։

Տարեթիվ՝ 1893 թվական։

Որտեղ տեսնել՝ Ազգային թանգարան (Օսլո, Նորվեգիա – բացումը ՝ 2020 թվականից) և Մունկի թանգարան (Օսլո – մինչև 2020 թվականի մայիս)։

Ինչպես Մոնա Լիզայի դեպքում, այս դեպքում ևս նկարի գողությունները (1994 և 2004 թվականներին) օգնեցին հանրության ուշադրությունը սևեռել կտավի վրա։

«Գերնիկա»

Նկարիչ ՝ Պաբլո Պիկասո։

Տարեթիվ՝ 1937 թվական։

Որտեղ տեսնել. Սոֆիա թագուհու թանգարան (Մադրիդ)։

Նկարը պատկերում է Գերմանիայի օդային ռմբակոծությունը Գերնիկա քաղաքում՝ Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ:

Նկարն ունի Պիկասոյին բնորոշ ոճ։

«Վեներայի ծնունդը»

Նկարիչ՝ Սանդրո Բոտիչելլի։Մոտավոր տարեթիվ `1485 թվական։Որտեղ տեսնել՝ Ուֆֆիցի պատկերասրահ (Ֆլորենցիա, Իտալիա)։Նկարն ուսումնասիրող պատմաբանների մեծ մասը պնդում է, որ նկարը նկարվել է Կոսիմո Մեդիչիի համար, ով 1486 թվականին Կաստելլո պալատի տերն էր: Կոսիմո Մեդիչին Ֆլորենցիայի դուքս Լորենցո Մեդիչիի ազգականն էր: Հետագայում Լորենցոյի պալատում հայտնաբերված գեղանկարչություններից պարզ է դառնում, որ նա իր պալատում ունեցել է «Վեներայի թագավորությունը» նկարը: Սակայն հավաստի տեղեկություններ, որ հենց նա է պատվիրել «Վեներայի ծնունդը» չկան:


Հայ մեծանուն նկարիչներ

         Հովհաննես Այվազովսկի

Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականի հուլիսի 17-ին, Ղրիմի Թեոդոսիա քաղաքում, հայ առևտրականի ընտանիքում: Հովհաննեսը ընտանիքում երրորդ, կրտսեր արու զավակն էր՝ Գրիքոր և Գաբրիել որդիներից հետո: Բոլորն էլ, ինչպես և նրանց Հռիփսիմե մայրը, մկրտվել էին Թեոդոսիայի հայոց Ս.Սարգիս եկեղեցում՝ հայ լուսավորչական դավանանքով:
Այվազովսկու նախնիները 18-րդ դարում Արևմտյան Հայաստանից բազմահազար հայերի հետ գաղթում են Լեհաստան: Հետագայում, հարազատ եղբայրների միջև ծագած անհամաձայնության պատճառով, նկարչի հայրը երիտասարդ հասակում տեղափոխվում է Մոլդովիա, այնտեղից էլ՝ Բուկովիա, իսկ 19-րդ դարի սկզբներին մեկնում է Ղրիմ, որտեղ, հանդիպելով հայուհի Հռիփսիմեին, ամուսնանում է նրա հետ և մշտական բնակություն է հաստատում Թեոդոսիայում: 
Իրենց ազգանվանը կցելով “սկի” լեհական վերջավորությունը, Այվազյանները որոշ ժամանակ պահպանել են “Գ” սկզբնատառը և գրվել են Գայվազովսկի: Այդ “Գ”-ն մնացել էր ռուսերենում գոյություն չունեցող Հ տառի վերահնչյունավորումից: Այդ պատճառով “Հայվազ” ազգանունը գրվել է “Գայվազ”: Հետագայում Այվազովսկիները նետում են “Գ” տառը և սկսում են գրվել ավելի բարեհնչյուն ձևով՝ Այվազովսկի:
Հովհաննես Այվազովսկու մանկությունն ու պատանեկությունը անցնում է Թեոդոսիայում: Թեոդոսիան այն ժամանակ մի փոքրիկ, ծայրգավառային առևտրական քաղաք էր: Բնակչության մեծ մասը հայեր էին: Այդ պատճառով շատ բնակավայրեր կոչվում էին հայկական անուններով, ինչպես, օրինակ, “Սուրխաթ” (“Սուրբ Խաչ”), “Չարխափան”, “Արմյանսկ”, “Արմյանսկի Բազար” և այլն:
Հովհաննես Այվազովսկին իր նախնական կրթությունը ստանում է ծննդավայրում: Ութ տարեկան հասակում նա սկսում է հաճախել Թեոդոսիայի Ս. Սարգիս եկեղեցուն առընթեր ծխական դպրոցը: Դա տարական դպրոց էր, ուր երեխաներին սովորեցնում էին հայոց և ռուսաց լեզուներ, քերականություն, թվաբանություն, կրոն, ծանոթացնում աշխարհագրության և հայոց պատմության հետ: Այստեղ նա սովորում է 5 տարի: Այդ տարիների ընթացքում Հովհաննես Այվազովսկին ստանում է հայկական կրթություն և ընդհանուր տեղեկություններ հարազատ ժողովրդի պատմության, մշակույթի և անցյալի գործիչների մասին:
Վաղ հասակից նրա մեջ հետաքրքրություն է առաջանում նկարչության և երաժշտության նկատմամբ: Նկարում էր ձեռքն ընկած գրքերի, թերթերի վրա, իսկ երբեմն նաև, կավիճով կամ ածուխով, շենքերի պատերին:
Վաղ հասակում երաժշտասեր պատանին ինքնուրույնաբար սովորում է ջութակ նվագել և այնքան լավ է նվագում, որ մի անգամ փողոցով անցնող քաղաքագլուխ Կազնաչևը, պատահաբար լսելով նրա նվագը, “քնքշաբար խնդրեց շարունակել և գովեց նրան”, ինչպես գրված է “ՀցրրՍՈÿ րՑՈՐՌվՈ” գրքում:
Պատանու նկարչական թոթովանքները գրավում են Թեոդոսիայի ճարտարապետ Կոխի ուշադրությունը: Տեսնելով նրա աշխատանքները՝ ճարտարապետը խորհուրդներ է տալիս նրան, ծանոթացնում է նկարչության՝ հատկապես հեռանկարչության, ծավալայնության և լուսաստվերների նախնական գիտելիքների հետ:
Մանուկ Հովհաննեսի դպրոցական տարիները անցնում են նյութական ծանր, աննպաստ պայմաններում: Չնայած դրան՝ Հովհաննեսը, սակայն, երբեք չի թողնում իր սիրած նկարչությունը:
Ճարտարապետ Կոխը, որը սիրում էր պատանուն և հետևում նրա մանկական աշխատանքներին, մի անգամ նրա գծանկարները տանում և ցույց է տալիս քաղաքապետին: Քաղաքապետ Ա. Ի. Կազնաչևը, որը կիրթ և զարգացած մարդ էր, նկատելով արտակարգ ընդունակությունները այդ համեստ, աշխատասեր ընտանիքի փոքրիկ անդամի նկարներում, ցանկություն է հայտնում տեսնել նրան: Հաջորդ օրը պատանի Հովհաննեսը, հոր և ճարտարապետ Կոխի ուղեկցությամբ, մի քանի նոր նկարներ ձեռքին, ներկայանում է Կազնաչևին: Վերջինս ուշադիր դիտելով նկարները, հայտնում է իր գոհունակությունը, խրախուսում է նրան և նվիրում ջրաներկերի մի տուփ ու նկարչական թղթեր: Ապա ծանոթացնելով իր որդու հետ, առաջարկում է հաճախ այցելել իրենց տուն: Այդ օրվանից Հովհաննեսը դառնում է այդ քաղաքակիրթ ընտանիքին հաճախ այցելող հյուրերից:
1830 թվականին Կազնաչևը նշանակվում է Ղրիմի նահանգապետ և ընտանիքով տեղափոխվում է Սիմֆերոպոլ: Նա իր հետ տանում է նաև Հովհաննես Այվազովսկուն:
Նրա արվեստով գրավված իշխանուհի Նատալյա Նարիշկինան՝ Աքսորված դեկաբրիստ Նարիշկինի կինը, մտահոգվում է նրան հիմնավոր կրթություն տալու խնդրով: Որոշ ժամանակ անց 14-ամյա Հովհանեսսը ընդունվւմ է Սիմֆերոպոլի ռուսական գիմնազիայի առաջին դասարան:
Մեկ տարի անց՝ 1833 թվականի մայիսի 8-ին, նկարչի հայրը գրավոր դիմում է Սիմֆերոպոլի գիմնազիայի վարչությանը, որ իր որդուն տան ուսման մեջ ունեցած հաջողության վկայական, որպեսզի ընդունվի Պետերբուրգի գեղարվեստական ակադեմիա: Այդ դիմումի համաձայն 1833 թվականի հունիսին տրվում է հետևյալ տեղեկանքը.”Տավրիկյան գիմնազիայի 2-րդ դասարանի աշակերտ, քաղքենիական կոչում ունեցող Իվան Գայվազովսկին, 1831 թ. օգոստոսի 15-ից ընդունվելով Տավրիկյան գիմնազիային, սովորել է այստեղ առաջին երկու դասարաններում մինչև ներկա թվականը: Ինչպես երևում է ուսուցիչների վկայությունից, ռուսերենքերականությունից և աշխարհագրությունից, հանրահաշվից և երկրաչափության նախնական հիմունքներից, գերմաներեն լեզվի նախնական կանոններից ունեցել է բավականաչափ հաջողություն, լատիներեն և ֆրանսերեն լեզուների նախնական կանոններից՝ լավ, կենդանաբանությունից և գծանկարչությունից՝ շատ լավ, ընդհանրապես գծանկարչության արվեստից՝ գերազանց հաջողություններ”: Նույն տարվա հուլիսի 9-ին Հովհաննես Այվազովսկին ընդունվում է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա: Ակադեմիայում Հովհ. Այվազովսկին սովորել է Մաքսիմ Նիկիֆորովիչ Վորոբյովի դասարանում:
1835 թվականին ցարը Պետերբուրգում աշխատելու է հրավիրում ֆրանսիացի ծովանկարիչ Ֆիլիպ Տաներին: Ցարը դիմում է նաև գեղարվեստի ակադեմիայի պրեզիդենտին՝ նրանից պահանջելով “հարմար թեկնածու” Տաներին աշակերտելու համար: Պրեզիդենտ Օլենինը տալիս է Այվազովսկու անունը: Տաները դիտում է Այվազովսկու աշխատանքները և ընդունում նրան իր արվեստանոցում որպես աշակերտ: Տաները մեծ ուշադրություն չի դարձնում իր աշակերտի վրա: Ընդհակառակը, նա օգտվում է Այվազովսկու ճշտգրիտ Էսկիզներից և նրանց հիման վրա նկարված նկարները վաճառում է ազնվատոհմիկներին: Նույն թվականին Այվազովսկին, առանց Տաների իմացության, իր նկարներից մի քանիսը ցուցադրում է ակադեմիական ցուցահանդեսում: Տաները գանգատվում է ցարին, և ցարը հրամայում է ցուցահանդեսից հանել Այվազովսկու նկարները: Հենց այդ ժամանակ նվաստացած Այվազովսկուն մխիթարեցին և հուսադրեցին ռուս մտավորականները: Նրան այցելում և մխիթարության խոսքեր են ասում հայտնի բանաստեղծ Ժուկովը, առակագիր Կռիլովը: Նրանք խորհուրդ են տալիս Այվազովսկուն չդադարել նկարել: Նույն տարում Տաները մեկնում է Փարիզ:
Հաջորդ տարվա գարնանը ակադեմիայի պրոֆեսոր Զաուերվեյդը ցարի մոտ համարձակորեն արտահայտվում է. “Ակադեմիստ Այվազովսկին Տաներից վատ չի նկարում”: Եվ չվախենալով ցարի դեմքի դժգոհ արտահայտությունից՝ ավելացնում է, որ Տաներն է նրան պատկերել սև գույներով, և նրա սուտ ցուցումներով Այվազովսկու նկարները հանվել են ցուցահանդեսից: Ցարը ցանկանում է տեսնել Այվազովսկու այն նկարները, որոնք հանել են ցուցահանդեսից: Հաջորդ օրը ցարը ուշադիր դիտում է նրա նկարները և շատ գոհ է մնում: Նա կարգադրում է վճարել երիտասարդ նկարչին 1000 ռուբլի թղթադրամ և նշանակել նրան ուղեկցող իր որդուն՝ Կոստանդինին, Բալթիկ ծովում նախատեսված փորձնական զորավարժության ժամանակ: 1830 թվականի կեսերին Ռուս մեծանուն նկարիչ Բրյուլովը Այվազովսկուն ներգրավում է “Եղբայրություն” խմբակը, որի անդամներից էին կոմպոզիտոր Գլինկան, գրողներ Չերնիշևը, Յանենկոն և շատ ուրիշ մեծանուն արվեստագետներ: Այս խմբակի հավաքույթների ժամանակ Այվազովսկին վերջնականապես ձևավորում է իր գեղարվեստական ճաշակը: Այդ հավաքույթների ժամանակ Այվազովսկին նաև նվագում և երգում էր հին ղրիմական երգեր, որոնցից մի քանիսը հետագայում Գլինկան օգտագործում է “Ռուսլան և Լյուդմիլա” օպերայում:
Ամռան ամիսներին Այվազովսկին մասնակցում է Բալթիկ ծովի ռուսական նավատորմի փորձնական զորավարժություններին: Գտնվելով ռազմանավի վրա՝ նա մոտիկից տեսնում և ուսումնասիրում է ռազմանավերի շարժումը ծովի ալիքների մեջ:
Այդ զորավարժություններից վերադառնալուց անմիջապես հետո Այվազովսկին նկարում է “Մեծ նավատորմը Կրոնշտադտում” կտավը և մի քանի ծովանկար, որոնք ներկայացնում է ակադեմիայի վարչությանը: Բարձր գնահատելով ուսանողի առաջադիմությունը՝ գեղարվեստի ակադեմիան որոշում է նրան պարգևատրել երկրորդ կարգի ոսկե մեդալով:
1836 թվականի ակադեմիայի աշնանային ցուցահանդեսում Այվազովսկին հանդիպում է Պուշկինին: Ժամանակակիցները պատմում են, որ այդ հանդիպումից հետո Այվազովսկին նոր աշխուժությամբ է լծվում աշխատանքին:
Այդ ցուցահանդեսի ժամանակ Այվազովսկուն անունը հաճախ հայտնվում է մամուլի էջերում:
Հաջորդ տարվա ապրիլին թագաժառանգ Կոստանդինը, որին նկարիչը ուղեկցել էր Բալթիկ ծովում ռազմանավերի զորավարժությունների ընթացքում, ցանկություն է հայտնում գնել ոսկե մեդալով պարգևատրված և արդեն ակադեմիային պատկանող նկարը: Նկարիչը նկարում է այդ կտավի պատճենը և այն հանձնում պատվիրատուին:
1837 թվականին նկարած “Անդորրությունը” կտավի համար պարգևատրվում է ակադեմիայի առաջին կարգի ոսկե մեդալով: Նույն թվականին ակադեմիայի վարչությունը որոշում է կայացնում Այվազովսկուն երկու տարով, որպես ակադեմիայի թոշակառու, ուղարկել Ղրիմի թերակղզի, ուր պիտի նկարեր նոր ծովանկարներ: Դրա համար անհրաժեշտ էր ստանալ ակադեմիայի հովանավորի՝ ցարի համաձայնությունը: Դիմումից հետո չորս ամիս անց ստացվում է ցարի պատասխանը, որը թույլ է տալիս Այվազովսկուն մեկ տարով մեկնել Ղրիմ, բայց ոչ որպես ակադեմիայի թոշակառու: Նույն հրամանագրով ցարը ցանկանում է գնել Ակվազովսկու 7 կտավներ, նրանց համար վճարելով 3.000 ռուբլի: Այս որոշումով երկու տարով կրճատվում է Այվազովսկու դասընթացը: 1838 թվականի մարտի սկզբներին Այվազովսկին մեկնում է հայրենի Ղրիմ:
Գարնա սկզբներին Այվազովսկին արդեն Թեոդոսիայում էր: Մեկ տարի շարունակ Այվազովսկին նկարում է Ղրիմ փարթամ բնությունը:
Այդ ժամանակ Այվազովսկին նկարում է չորս մեծ կտավ: Այվազովսկին նաև հրավեր է ստանում մասնակցել Սև ծովում կատարվելիք զորավաժություններին: Զորավարժությունները վերջանում են հուլիս ամսին: Այդ ընթացքում նկարիչը նկարում է մի քանի էսքիզներ և փոքրիկ կտավներ:
Սակայն այդ շրջանում վերջանում են Այվազովսկու դրամական միջոցները և նա ստիպված նամակով դրամական օգնություն է խնդրում ակադեմիայի վարչությունից:
Այվազովսկու կյանքի ամենբեղմնավոր շրջաններից է Ղրիմում անցկացված արձակուրդները, որոնց ընթացքում նկարիչը նկարում է ավելի քան 20 մեծ կտավ:
Հաջորդ տարվա հուլիսին ակադեմիայի որոշմամբ Այվազովսկին և մի քանի այլ նկարրիչներ գործուղվում են արտասահման: Հուլիսի 20-ին Այվազովսկին մեկնում է Իտալիա: Նա հանդիպում է ունենում Մխիթարյան միաբանների հետ, հանդիպում է և’ ռուս, և’ այլ ազգերի մեծագույն արվեստագետներին: Այստեղ Այվազովսկին վերջնականպես մշակում է իր գեղարվեստական ճաշակը:
Հովհաննես Այվազովսկին իր կյանքի ընթացքում նկարում է բազմաթիվ հիանալի ծովանկարներ, որոնք տեղ են գտել Պետերբուրգի, Մոսկվայի, Փարիզի, Լոնդոնի, Մադրիդի, Երևանի և շատ ուրիշ քաղաքների թանգարաններում: Նա իր կյանքի ընթացքում պարգևատրվել է բազմաթիվ կայսերական ընտանիքներից և բազնաթիվ պետությունների գեղարվեստների ակադեմիաների կողմից: Հայ մեծանուն նկարիչը պարգևատրվել է նաև Թուրքական կառավարության կողմից: Մի առավոտ Այվազովսկին արթնանում է ծանր զգացումով: Մի քանի անգամ սենյակում շրջելուց հետո վերցնում է թուրքական շքանշաններն ու մեդալները և իր հավատարիմ շան հետ գնում է դեպի ծովափ: Թեոդոսիայի ողջ բնակչությունը հետևում է այդ մեծ մարդուն: Հասնելով ափ՝ նկարիչը շքանշանները կախում է շան պարանոցից, նավակ է նստում և բավականին հեռանալով ափից՝ հանում է դրանք շան վրայից և նետում անհատակ ծովը: Ստիպում է շանը լողանալ ծովի մաքուր ջրում, որպեսզի հավատարիմ կենդանին էլ մաքրվի դրանցից: Լվանալով իր ձեռքերը՝ Այվազովսկին վերադառնում է ափ, անցնում ապշահար ամբոխի մեջով, մտնում է իր արվեստանոցը և սկսում է նկարել: Հաջորդ առավոտյան նրա արվեստանոցի պատից կախված էր “Հայ ժողովրդի ջարդը Տրապիզոնում” անմահ կտավը…
Հովհաննես Այվազովսկուն կարելի է և պետք է դասել 
հայ մեծերի առաջին շարքում:

          Մարտիրոս Սարյան    

Մարտիրոս Սարյանը ծնվել է 1880 թվականի փետրվարի 16-ին Նոր Նախիջևանում՝ Դոնի ափին, հայկական ընտանիքում, իսկ մանկությունն անցկացրել քաղաքից հեռու հայրական խուտորում։ Անիից Ղրիմ, Ղրիմից Դոնի ափերը գաղթած Սարյանների տոհմը շարունակվում էր Սարգիս Սարյանի բազմանդամ ընտանիքով, որն այդտեղ ապրում էր պարզ, հնավանդ կենցաղով։

1901 թվականին, Մոսկվայի գեղարվեստական ուսումնարանը դեռ չավարտած, 21-ամյա Սարյանը, որոշ գումար ստանալով ավագ եղբայր Հովհաննեսից, որոշում է ճամփորդել՝ տեսնել իր նախնիների երկիրը։ Տպավորություններն այստեղ այնքան խորն եղան, որ նա Հայաստան եկավ և հաջորդ տարիներին՝ շրջագայեց Շիրակում ու Լոռիում, տեսավ Անին ու Էջմիածինը, Հաղպատն ու Սանահինը, Երևանը ու Սևանը։

1915-20 թթ. Սարյանը շատ քիչ է նկարել, սակայն զբաղվել հայրենանվեր գործունեությամբ։ 1915-ին Սարյանը Էջմիածին է գալիս օգնելու հայ գաղթականներին, 1916-ին Թիֆլիսում մասնակցում է առաջին «Հայ նկարիչների միության» ստեղծմանը, 1919-ին Ռոստովում հիմնում է հայկական թանգարան։


Մեջբերումներ Սարյանից

Ես չգիտեմ, երբ է իմ մեջ ծնվել նկարիչ։ Հնարավոր է այն օրերին, երբ ես լսում էի իմ ծնողների պատմությունները՝ մեր լեռնային կախարդական ծննդավայրի մասին, երբ մանկիկ հասակում վազվզում էի տան շրջակայքով, ուրախանում բազմերանգ թիթեռներով և միջատներով։ Գույն, լույս, երազանք ահա այն ինչ ես երազել եմ։


Հողը մի կենդանի էակ է, նա ունի իր հոգին, — առանց հայրենիքի, առանց հարազատ հողի հետ սերտ կապի, մարդ չի կարող գտնել իրեն, իր հոգին…

ՌՈՒԴՈԼՖ ԽԱՉԱՏՐՅԱՆ

  • XX դարի երկրրդ կեսի հայ նկարչության համայնապատկերում Ռուդոլֆ Խաչատրյանի անունն ու հարուստ վաստակը, ինչպես եւ իր տաղանդավոր սերնդակիցներինը, վաղուց արդեն վավերական իրողություն է, որոնց պայմանա֊կանորեն պիտի անվանեին «60-ականներ»՝ ընդգծված անհատականությունների մի հոծ ծաղկաբույլ մշակութային բոլոր ոլորտներում: Հետագա տարիներին նրանք դադարեցին տեղական երեւույթ լինելուց, հարստացրին հայ գեղարվեստական մտածողությունը, կոտրեցին երկաթյա վարագույրի անխոցելի թվացող սառը պատնեշները, մտան միութենական եւ միջազգային սրահներ եւ պատկերահանդեսներ: Հիմա արդեն, տարիներ անց, նրանց վաստակն ու նվաճումները դասական ոլորտի սահմանների մեջ են, ավելի տեսանելի եւ առարկայական:
  • Ռուդոլֆ Խաչատրյանի ֆենոմենալ կերպարը հիսունական թվականների վերականգնվող Երեւանի առանձնահատուկ երեւույթներից էր, դեռեւս պատանի, գեղեցիկ կառուցվածքով եւ առնական նկարագրով, հայավարի ընդգծված խթով, մշտապես ստվարաթղթե նկարչական թղթապանակով՝ նախապես հուշելով, որ սույն պատանին նկարչության ոլորտից է: Որտեղ մշակութային միջոցառում, այնտեղ ներկա էր Ռուդոլֆը՝ թատրոններ, համերգասրահներ, ցուցասրահներ, էլիտային հավաքող սրճարաններ, պուրակներ, ռեստորաններ (չէ՞ որ «պատիվ տալը» իր արյան մեջ էր), այն ժամանակ հազվագյուտ պատահող արվեստանոցներ: Երեւանյան այս մթնոլորտում Ռուդոլֆը ապրում եւ շնչում էր միայն եւ միայն նկարչությամբ, երազում եւ արթմնի «տեսնում» էր այն նկարչին, որին նա ձգտում էր եւ արդեն վաղ հասակում առեղծվածային մի ինքնավստահությամբ չէր կասկածում իր կայացմանը, իր ապագա երազների իրագործմանը: Նկարում էր անվերջ, տանը, փողոցում, բնության գրկում՝ հասակակիցներին, պատահական «բնորդների»: Սակայն դեռ պատանի, ոչ մի տեղ չսովորած, նա ուներ հասուն արվեստագետի ձեռագիր՝ ի վերուստ տրված, որին հասնելու համար շատ մահկանացուներ տարիներ էին կորցնելու (նկարչության բնույթն է այդպիսին): Ինչպես ասում էին արհեստավարժների շրջանում, նա դեռ այն ժամանակ «Նկարել գիտեր», չնայած ընդամենը մեկ տարի տեւեց նրա ուսումնառությունը Գեղարվեստի տեխնիկումում եւ այնտեղից հեռացավ ուսումնական համակարգի հետ գժտվելուց հետո: Վերջիններիս ուսման մեթոդը Ռուդոլֆի սրտովը չէր: Հակադրվելու, սեփական ձայնը հնչեցնելու, ինքնանալու նրա համառությունը իր վայրիվերումներով, հաղթանակներով եւ ընկրկումներով պիտի ուղեկցեր հետագա ողջ դժվարին կյանքում, քանզի մի ներքին լույս, զորավոր հավատ չէր լքում նրան:
  • Պոետների, երգահանների, երաժիշտների դեպքում վաղ տարիքում ի հայտ գալը այնքան էլ անսովոր երեւույթ չէ, նման դեպքեր մշակույթի պատմության մեջ այնքան էլ հազվագյուտ չեն: Նկարչության դեպքում այդ ճանապարհը անցնում են ավելի երկար եւ տքնաջան աշխատանքի շնորհիվ: Ընդամենը տասնչորսամյա Ռուդոլֆի «Սենյակը, ուր ծնվել է նկարիչը» (1951) խղճուկ ինտերիեր պատկերող փոքրաչափ մատիտանկարը այսօր էլ զարմացնում է կերպարային ամբողջականությամբ եւ գծապլաստիկական կառուցիկությամբ: Փոքրիկ թիթեղյա վառարանի վրա դրված թեյնիկի, կերակրաթասի, փայտի կտորտանքի եւ հնամաշ կոշիկի առկայությունը բնորոշում են այդտեղ ապրողների սոցիալական անուրախ վիճակն ու կենսակերպը: Ներքին հուզական մթնոլորտը որ ստեղծել է պատանի նկարիչը, զարմացնում է լուսաստվերային նուրբ անցումներով եւ գրագետ կատարմամբ:
  • Բնությունը, մարդը, առարկայական աշխարհը առայժմ այն թեմատիկ շրջանակն է, որոնց դիմում է սկսնակ նկարիչը, սակայն նկարից նկար նրա գիծը դառնում է նուրբ ու ճկուն, արտահայտիչ ու շնչավորված, դասական արվեստի տիպական բնութագծերով: Վերածննդի մեծ վարպետների տեսիլը կարծես հետապնդում է պատանի Ռուդոլֆին եւ մի անմեկնելի ուժ նրան մղում է գեղեցիկի եւ գեղարվեստի բարձր իդեալներին մերձենալու: Իր շրջապատի տեսանելի աշխարհը նախնական ձեւերով եւ բարձր ռեալիզմով վերապատկերելու ներքին մղումը արդարացվում էր նաեւ նրանով, որ այդ ուսումնառության ճանապարհը ապագա նկարիչը անցնում էր գրեթե ինքնակրթությամբ, ինքնազննմամբ: Մատիտի նուրբ գծախաղերով ստեղծված դեռեւս պատանի Ռուդոլֆի «Բնորդը» (1952), «Հնամաշ կոշիկը» (1983), «Ծալքավոր կտորեղենը» (1952) ոչ միայն աչքի են ընկնում ուսումնասիրական ճիգերով, այլ գծապատկերի կատարողական պատշաճ մակարդակով, ներքին մաքրությամբ եւ թափանցիկ լույսի եթերային ռիթմախաղերով: Ստեղծագործական աճի տեմպերը տպավորիչ են, գրաֆիկական միջոցները հարստանում են, յուղաներկի, տուշի, գրչածայրի հնարամիջոցներով նա բնանկարային եւ դիմանկարային նոր խնդիրներ է առաջադրում, ուր սեւ ու ճերմակի նրբին հարաբերումները լույսի եւ տարածության մեջ ձեռք են բերում եթերային թեթեւություն, տեղանքի եւ բնակավայրի ինտիմ խարակտերային գծեր («Տունը որտեղ ծնվել է նկարիչը», 1954, «Տունը Քաջարանում», 1955, «Հին Աշտարակ», 1955, «Թթենի», 1955): Տուն, որտեղ ծնվել է նկարիչը «ինտերիերը» մենք արդեն նշել էինք, սակայն համառ եւ հետեւողական նկարիչը իր թշվառ կեցության պատկերը մի անգամ էլ ուզում է «ցուցադրել» այս անգամ արդեն արտաքինից, խարխուլ, միայնակ, կարծես աշխարհից ու մարդկությունից կտրված հին Երեւանի մի մոռացված անկյուն:
  • Ինքնազննումը, ինքնաճանաչումը ոչ միայն ներքին գործընթաց է նրա համար, այլ արվեստի պատշաճ լեզվով «խոսել» դրանց մասին: Արվեստի եւ գեղեցիկի լեզուն նրա միակ նպատակն է՝ անկախ սյուժեից ու պատումից: Նրա ուշադրությունից չի վրիպում մեծ մոր՝ «Սաթոյի» (1956) մութ ու լույսի խորքից նայող ծեր կնոջ հոգեբանական կերպարը, ամբողջ արտահայտության կենտրոնը դարձնելով աչքերի եւ քթի խորշոմած մի փոքր հատված՝ դիտողին ակնարկելով ռեմբրանդտյան նույնանման կերպարների հոգեհարազատությունը իրեն, նկարչին:
  • 50-ականների երկրորդ կեսի մշակութային հարուստ համայնապատկերում, չնայած իր տարիքին, նա ձգտում էր դեպի հանրահայտ մեծերը՝ Մ. Սարյան, Ե. Քոչար, Հ. Կալենց, Վ. Փափազյան, Հր. Ներսիսյան… Թվել բոլորին, նշանակում է մշակութային այդ դաշտի ողջ քարտեզը ներկայացնել:
  • Սակայն այս բոլորի մեջ կար մեկը, նորից Ռուդոլֆի ներքին պահանջով, դարձավ նրա հոգեւոր հայրը, անկեղծ խորհրդատուն, ժամանակի հետ արվեստակից համախոհը, որից ոչ միայն սովորեց, այլ հետագայում դարձավ գործընկեր: Դա իր սիրելի մաեստրո Քոչարն էր, որը նաեւ բոլորինս էր, արվեստային նոր լեզվի դավանողներինը:
  • 1955-58-ին ստեղծված աշխատանքների մեջ առանձնանում են Հարություն Կալենցի, Մաեստրո Քոչարի, Վահրամ Փափազյանի եւ հատկապես մի շարք ինքնադիմանկարներ, որոնց կատարման տարաբնույթ մաներան (լուսաստվերային ակտիվ հակադրություններ, ուրվագծի պլաստիկան շեշտող ճկուն գիծ, ընդհանուր կերպարի վավերականություն) վկայում են նկարչի որոշակի ձեռքբերումները, հորինվածքային պարզությունից ավելի բարդ գծապլաստիկական եւ խարակտերային ոլորտների յուրացումները: Իսկ «Ջեմմայի» (1959) կիսադեմը վիրտուոզ մատիտանկարը հանգրվանային նվաճում է, նախորդ տարիների գեղարվեստական որակների փայլուն խտացում, բարձր արվեստի շեմը մտնող նկարչի ծանրակշիռ հայտ:
  • Ռուդոլֆ Խաչատրյան նկարչի հասարակական ճանաչումը կարծես սպասեցնել չի տալիս. 1957-ին, դեռ քսան տարեկանը չբոլորած արվեստագետը Հայաստանի երիտասարդական ֆեստիվալին ներկայացրած մի շարք դիմանկարների համար արժանանում է բրոնզե, իսկ արդեն մեկ տարի անց «Ուսանողուհու դիմանկարի» համար նույնպես բրոնզե մեդալի է արժանանում Վիեննայում կայացած միջազգային երիտասարդական ցուցահանդեսում՝ լայն արձագանք գտնելով տեղական եւ միջազգային լրագրողական շրջանակների կողմից: Եվ պատահական չէր, երբ Հայաստանի նկարիչների միության պատմության մեջ առաջին անգամն էր, որ քսաներեքամյա մի նկարիչ ընդունվեր Միության շարքերը:
  • Ռուդոլֆ Խաչատրյանի հոգեկերտվածքի տիպի նկարիչը գեղարվեստական սկզբունքը կարեւորել է իր ստեղծագործական բոլոր շրջափուլերում, պատահական զեղումները եւ չհիմնավորված ոգեւորությունը տեղ չեն ունեցել նրա արվեստում: Չնայած կարիքը միշտ էլ նրան ստիպել է պարտադրված պատվերներ կատարել՝ չիջնելով իր կարողությունների սահմաններից: Իր եւ հայրական ընտանիքների հոգսերը հարատեւորեն եղել են նրա ուսերին եւ ողջ կյանքում այդ ծանրությունը տարել է արժանապատվորեն՝ շռայլորեն բաժանելով ունեցածն ու չունեցածը հարազատներին եւ շրջապատին: Իսկ պարբերական հաջողությունները թեթեւացրել են նրա դժվարին կյանքը, ոգեւորել նրան, ինչպես եղավ 1969-ին, երբ Մեծն Կոմիտասի 100-ամյակի կապակցությամբ նրա ստեղծած դիմանկարը արժանացավ մշակույթի նախարարության առաջին մրցանակին եւ մեծ տարածում ունեցավ հայրենիքում եւ սփյուռքում:Չնայած նրան, որ նկարչի հոգեկերտվածքի հիմքում բարձր դասականությունն է, ապոլոնյան գեղապաշտությունը, այնուամենայնիվ, փորձարարությունն ու համարձակ ձեւախախտումները հետագա տարիներին հիմնախնդիր են հանդիսացել եւ նրա առջեւ բացել արվեստային նոր ու մինչ այդ անհայտ հորզիոններ: Եվ վերջապես ճակատագիրը նրան կապել էր մեծավաստակ մի փորձարարի՝ Մաեստրո Քոչարի, որի հետ ուղղակի եւ երկարատեւ շփումները չէին կարող թեկուզեւ միջնորդավորված չանդրադառնալ նրա գեղարվեստական մտածողության վրա:Ամբողջ վաթսունական թվականները անցնում են նոր ու ԲԱՑՎԱԾ ՁԵՎԵՐԻ համարձակ փորձարկումներով, երբ տեսանելի եւ անտեսանելի մարդն ու առարկայական աշխարհի գոյաձեւերը արտաքնապես եւ ներքնապես «վերամոնտաժվում» են՝ կառուցվածքային նորանոր գոյացումներ հայտնաբերելու եւ իմաստային նոր հանգրվաններ նվաճելու անհրաժեշտությամբ: Դիմանկարների եւ բարդացված հորինվածքների երկրաչափականացումը մաներային իմաստով շփման եզրեր ունեն վերլուծական կուբիզմի ինչ-ինչ գծապլաստիկական սկզբունքների հետ, ուր աչքի են ընկնում ծավալների փոխակերպումները, լուսաստվերային խաղացկուն անցումները, գունային հակադրությունները («Աղջկա դիմանկար», «Տղամարդը բազկաթոռին», «Արեւելյան սիրերգ», երեքն էլ՝ 1961 թ., «Մելանխոլիա», 1966):Առանձնահատուկ ուշադրության է արժանի Ռուդոլֆ Խաչատրյանի գույնի եւ գունանկարչության հանդեպ ունեցած ինքնահատուկ վերաբերմունքը, այն բոլորովին շփման եզրեր չունի տրաֆարետային դարձած «հայկական կոլորիտի» ընդհանուր պատկերացումների, լուսավոր գարունների եւ վառվռուն աշունների «Գեղանկարչականության» հետ: Նա հետապնդում է գունապատկերի այն տեսակը, որը ենթարկվում կամ արտացոլում է գեղարվեստական մտադրույթի գունապլաստիկական ողջ կոնցեպցիան, դառնում դրա բաղադրիչը: Գրաֆիկական բոլոր այն միջոցները, որին երբեւէ դիմել է նկարիչը, իրենց խորքում գունային թաքուն եւ երեւացող ռեֆլեքսներ ունեն, իհարկե, եթե դիտողը այն տեսնելու ունակությամբ է օժտված: Հետեւաբար նա գրաֆիկ է թե գեղանկարիչ, միանգամայն ինքնուսական հարց է, քանզի մեր առջեւ ամբողջական նկարիչ է, որին հասու է եւ սեւ ու ճերմակի գաղտնիքները, եւ գույնի կախարդական պեսպիսությունները, եւ զուտ պլաստիկական (քանդակային) խնդիրները: Այս իմաստով նշանակալից են 1966-69-ին ստեղծած մի շարք գեղանկարչական՝ իր, նկարչի համար սկզբունքային գեղագիտական նշանակություն ունեցող գործեր, ուր ձեւը, խորհրդանիշը, պատկերվող սյուժեն կոպիտ իրականության հետ որեւէ առնչություն չունեն, այլ տարածաժամանակային մեծ ընդգրկումներ են խտացնում («Մայրություն», 1965, «Մարդը եւ ցուլը», 1966, «Ինքնադիմանկար», 1966, «Խաչելություն», 1968): Այս շրջանի նկարաշարերի յուրահատկությունը ողջ մարմնի եւ դեմքի ծավալային կառույցի «նյութազերծումն» է, նյութականության «բեռնաթափումը», որոնց փոխարեն ի հայտ են գալիս անցքեր, կտրվածքներ, կանխամտածված ձեւախեղումներ՝ մի նոր որակի եւ արտահայտչականության հասնելու համար: Վերացականացման այս չափը չի խախտում կերպարային ամբողջականությունը, որովհետեւ հեղինակային ամեն մի խախտում ի նպաստ պատկերի նկարչականության է ծառայում («Համբույր», 1968, «Ցերեկ եւ Գիշեր», 1968, «Կույրը», 1968, «Լուսնային համբույր», 1969): Այս աշխատանքներում նկարչի գիծը անսովոր ազատություն է ձեռք բերում, նոր խնդիրների առջեւ այն դառնում է ճկուն ու պլաստիկ, սահուն եւ «ինքնահոս», թեթեւ ու եթերային, նրա համար այլեւս չկա որեւէ ձեւական կամ կառուցվածքային անհաղթահարելի պատնեշ: Մոնոտիպիայի տեխնիկայով, վիմագրության, տուշով եւ գրչածայրով արված մի ամբողջ շարք վերն ասվածի փայլուն վկայությունն է, թեթեւասահ, մի հպումով, հրապուրիչ գիծը կարծես շարժվում է հոգու թելադրանքով, աննյութեղեն է, լուսակիր («Սերենադ», 1968, «Մկրտություն», 1969, «Երազ», 1969, «Ադամ եւ Եվա», 1969):Ինքնադիմանկարի ժանրը ներկա է նրա ստեղծագործական բոլոր շրջափուլերում, տարբեր տրամադրություններով կամ ձեւառնական խնդիրներ արծարծելիս: 1969-ին ստեղծած «Ինքնադիմանկարը» (վիմագրություն) լավագույններից է՝ իր սլացիկ կիսադեմով, վերացարկման չափով ու դինամիզմով, հեռանկարի միջոցով ստեղծված անսովոր տարածականությամբ:Ռուդոլֆ Խաչատրյանի կենսագրության մեջ կան հանգրվաններ, որոնք ստիպել են նրան հաղթահարել տեսանելի եւ անտեսանելի դժվարություններ, կտրուկ, շրջադարձային որոշումներ կայացնել՝ չընկնելով ծայրահեղության եւ զգայականության գիրկը: Այդ շրջանում, ծանր հոգեկան վիճակում նա կայացրեց մի որոշում, որը շատերի համար անսպասելի էր՝ թողնել տուն ու տեղ Երեւանում եւ վերջնականապես հաստատվել Մոսկվայում, իր նոր կյանքը կապելով շնորհալի բեմանկարչուհի Նատալյա Շնայդերի հետ, 1971-ի մառախլապատ մի օր (այսօրվա պես հիշում եմ այդ օրը), Երեւան-Մոսկվա գնացքի կուպեում Ռուդոլֆն ու ես էինք, դանդաղ շարժվող անիվների տկտկոցը ուղեկցում էր մեզ դեմ դիմաց նստած, ժամերով լուռ, «խոսում» էինք աչքերով, հայացքով: Շփոթված, ներքին երկվությունների մեջ հայտնված իմ պատանեկության եւ երիտասարդության անդավաճան ընկերը կարծես ներքուստ կրկնում էր. ամեն ինչ լավ է լինելու, նախախնամությունը եւ իմ կամքը ինձ ուղղորդում են: Այդպես էլ եղավ հետագայում, նրա գործնեության դաշտը լայնացավ Մոսկվայում (իհարկե Երեւանը միշտ սրտի խորքում էր), ստեղծագործական մի աներեւակայելի թռիչք ապրեց, կարողացավ հաղթահարել ժամանակավոր բոլոր դժվարությունները: Այս ամենի մեջ կար նաեւ մի կենցաղային տարբերություն. առաջ պահում-պահպանում էր հայրական եւ իր ընտանիքը, հիմա արդեն ծնվեց երրորդը, որոնց բեռը առանց խտրականության եւ մեծ պատասխանատվությամբ էր տանում, քանզի նրա մեջ աստծո կողմից դրված էր «տիրոջ» առաքելությունը, որը մինչեւ օրս էլ «վթարներ» չի տվել:Նոր միջավայրը ամբողջովին փոխեց նրա հոգեվիճակը, միանգամից մտավ «էլիտային» դաշտ՝ արվեստագետներ, գիտնականներ, պետական-հասարակական գործիչներ, որոնց հետ շփվելու եւ մերձենալու միակ հնարավորությունը նրանց պատկերելն էր, դիմանկարները ստեղծելը, ինչը նրան հաջողվում էր առանց ճիգ ու ջանք գործադրելու:Իր հոգեկերտվածքով փորձարար նկարիչը բոլոր շրջափուլերում սիրով է դիմել դիմանկարային ժանրին, մարդու նախնական, աստվածային կերպարի արտաքին գեղեցկություններն ու ներքին հոգեկան վիճակները դարձրել է պատկերավորման առանցք եւ գեղագիտական մտադրույթ: Թվում է, բազում արվեստային հոսանքների եւ իզմերի այս լաբիրինթոսում արժե՞ դասականությամբ շնչող արվեստ ստեղծել, հարց, որը բազում անգամ տրվել է նկարչին: Պատասխանը առավել քան եղել է անկասելի. չկա հին ու նոր արվեստ, կա լավ կամ վատ կատարում: «Եթե արարչությունը ներկա է ստեղծագործողի մոտ, մնացյալը երկրորդական է»,- կրկնել է նկարիչը:Ողջ 70-ականների շրջանը նկարիչը ստեղծում է դիմանկարների եւ նատյուրմորտների մի հսկայական շարք՝ «Գծանկար թղթի վրա» ընդհանուր վերտառությամբ: Դեմքեր, կիսադեմեր, մերկեր, տարաբնույթ եւ տարաձեւ նատյուրմորտներ, ինքնադիմանկարներ՝ ամեն անգամ մի նոր հայտանիշ ընդգծելով, գծի դերը հասցնելով աներեւակայելի ճկունության, մաքրության, թափանցիկության, նրբագեղության: Նրան բոլորովին չի խրտնեցնում, որ իրենից առաջ Էնգրի նման հսկա է եղել, հայ նկարչության մեջ Էդգար Շահին, որովհետեւ ինքը վստահ է, որ կյանքը շարունակվում է, ոգին անմահ է, արարչությունը՝ հավիտենական գործընթաց: Հետեւաբար նրա ստեղծած «Մերկը» (1973), «Ծաղիկներ» (1976), «Պյերո» (1978), բարձր արվեստի լեզվով են արարվել միտքը, զգացմունքը, հոգին ներդաշնակվել են գծապատկերի կախարդող ելեւեջումների հետ:Մարդուն դիտել «ներսից», հասկանալ նրա աստվածային եւ տիեզերական խորհուրդները, տարածաժամանակային ընդգրկումներում տեղի ունեցող փոփոխությունները, որոնց հետեւանքով առաջանում է ձեւերի մի նոր շղթա, ուր իրականն ու երեւակայականը միահյուսվում են իրար: Միթոսի, այլաբանության, կերպափոխության երեւույթները դառնում են առանցքային գեղարվեստական խնդիրներ:Այս շրջանում աստվածաշնչյան թեմաների առատությունը պայմանավորված չէ նրանց արտաքին ավանդական պատկերները մի անգամ եւս վերաստեղծելը, այլ նկարչական խնդրի վերածել նրանց գաղափարական, երկնային երեւույթները («Ողբ», 1989, «Ադամ եւ Եվա», 1989, «Հովհաննես Մկրտիչ», 1990, «Քրիստոսը եւ Մագդաղենացին», 1989): Վերացարկման ուղին բռնած նկարիչը մեկ կամ մի քանի մարմինները պլաստիկական գծի ակտիվ տարափոխումներով վերածում է նշանների եւ նշանային համակարգի, ուր ձեւը եւ ձեւերի հարաբերությունները բազմանշանային իմաստային դաշտ են ներբերվում: Բնության մեջ ամենայն ինչ փոխվում եւ կերպարանափոխվում է: Սրանց գեղարվեստական համազորները գտնելու համար նա կանգ չի առնում ժամանակավոր նվաճումների վրա, այլ կրքոտ կերպով շարունակում է սկսած գործընթացը: Բարդույթները պարզեցնելու շղթայական ընթացքը մինչ այդ անհայտ հանգրվաններ է բացում նրա առջեւ, ծավալաձեւերը նոր կոնֆիգուրացիաներ են ստանում («Ստվերների թատրոն», I, 1990, «Ստվերների թատրոն», II, 1990): Այս խնդիրները նկարիչը լուծում է մեծ կամ փոքր նկարաշարերի սահմաններում՝ սկիզբ-շարունակություն-վերջավորություն սխեմայով, ուր համակարգի բոլոր էտապները ագուցված են միմյանց, մեկը մյուսով է պայմանավորված («Մինիմալիզմ» նկարաշար, 1991):Ռուդոլֆ Խաչատրյանի լոնդոնյան շրջանը նման է գեղեցիկ, հոգեւոր «պայթյունի»՝ կամ գրական լեզվով ասած «Բոլդինյան աշնան». ինչպիսի հզոր ստեղծագործական թռիչք, համարձակություն, ոգեղեն սլացք, անսովոր հետեւողականություն, դա այն ժամանակ, երբ նկարիչը անսպասելի ծանր ինֆարկտ է տանում հեռու Ալբիոնի ափերին: Սակայն նրա ոգեղեն հզոր կերպարը հաղթահարում է նաեւ այդ անսպասելի, շփոթեցնող հարվածը եւ նոր ուժով ու եռանդով անցնում է գործի:
    Այս ժամանակաընթացքում ստեղծված միայն հոծ նկարաշարերի թվարկումը անհավատալի կթվար նույնիսկ արհեստավարժ կոլեգային. «Կերպարներ եւ ստվերներ», «Կերպարի հայտնաբերում», «Դիսլոգ», «Կոմպոզիցիա, I-V», «Ընտանիք», «Միֆոլոգեմներ, I եւ II», «Վերամիավորում», «Մետամորֆոզներ» … իսկ 1993-ին ստեղծված մեծ հորինվածքը (200 x 270 սմ, աքրիլ) անցած մի քանի տարիների ստեղծագործական հավաքական ապոթեոսն է, ցնցող մի պատկեր, արժանի աշխարհի որեւէ առաջնակարգ թանգարանում ցուցադրվելու:


  • Ավետիք Աբաջյան
  • Էդուարդ Աբաջյան
  • Կորյուն Աբգարյան
  • Մհեր Աբեղյան
  • Կառլոս Աբովյան
  • Ռուբեն Աբովյան
  • Արաքս Աբրահամյան
  • Արտաշես Աբրահամյան (նկարիչ)
  • Լևոն Աբրահամյան (նկարիչ)
  • Խաչիկ Աբրահամյան
  • Վիկտոր Աբրահամյան
  • Վլադիմիր Աբրահամյան (նկարիչ)
  • Վլադիմիր Աբրոյան
  • Լազար Ագրիյան
  • Ալեքսանդր Ադաբաշյան
  • Ռաֆֆի Ադալյան
  • Ռուբեն Ադալյան (նկարիչ)
  • Աշոտ Ադամյան (նկարիչ)
  • Խաչիկ Ադամյան
  • Կարապետ Ադամյան
  • Ստեփան Ադամյան (նկարիչ)
  • Օննիկ Ադամյան
  • Սեդա Ադամյան-Իսրայելյան
  • Ալեքսանդր Ազատյան
  • Հայկ Ազարյան
  • Գրիգոր Ազիզյան (նկարիչ)
  • Իրինա Ազիզյան
  • Խաչատուր Ազիզյան
  • Սուրեն Ազիզյան
  • Ցոլակ Ազիզյան
  • Արմեն Աթայան
  • Մաքսիմ Աթայանց
  • Արմեն Աթանյան
  • Վլադիմիր Աթանյան
  • Հարություն Աթոյան
  • Ռաֆայել Աթոյան
  • Կարեն Ալեքյան (արվեստագետ)
  • Գեղամ Ալեքսանյան
  • Սարգիս Ալեքսանյան (նկարիչ)
  • Զազիկ Ալթունյան
  • Մարտիրոս Ալթունյան
  • Հովհաննես Ալխազյան
  • Հրանտ Ալյանաք
  • Փափագ Ալոյան
  • Գագիկ Ալումյան
  • Վրթանես Ախիկյան
  • Պերճ Ակնունի
  • Մարտին Ակողլյան
  • Մարտին Ահարոնյան
  • Նիկոլ Աղաբաբյան
  • Վարդգես Աղաբաբյան
  • Մելիք Աղաբեկյան
  • Ժաննա Աղամիրյան
  • Կարեն Աղամյան
  • Սուսաննա Աղայան
  • Հելենա Աղանուր
  • Նորայր Աղաջանյան
  • Ստեփան Աղաջանյան
  • Գրիգոր Աղասյան
  • Ժիրայր Աղավելյան
  • Սովետ Աղոյան
  • Հովհաննես Հարությունի Աճեմյան
  • Երվանդ Ամադունի
  • Բաղդասար Այվազյան (նկարիչ)
  • Ռոբերտ Այվազյան
  • Սարգիս Այվազյան







  • Հայ պարողներ

  • 18.03.2024 Տաիսիա ԱռաքելյանՄայրենի
  • Կամո Ադամյան
  • Յուրի Անանյան
  • Վիկա Մարտիրոսյան
  • Աննա Ջանբազյան
  • Գրիգորի Սեդրակյան
  • Սոնա Առուստամյան
  • Իլյա Արբատով
  • Վիլեն Գալստյան
  • Րաֆֆի Գալստյան (բալետի արտիստ)
  • Գեորգի Գեորգիյանց
  • Թերեզա Գրիգորյան
  • Նադեժդա Դավթյան
  • Լիլի Լազարյան
  • Վանուշ Խանամիրյան
  • Ռուդոլֆ Խառատյան
  • Ռաշիդ Կարապետյան
  • Ալբինա Ղազարյան
  • Արշակ Ղալումյան
  • Ազատ Ղարիբյան
  • Վահագն Մարգարյան
  • Աննա Մարիկյան
  • Մաքսիմ Մարտիրոսյան
  • Նարեկ Մարտիրոսյան (պարող)
  • Նորայր Մեհրաբյան
  • Տիգրան Միքայելյան
  • Էլվիրա Մնացականյան
  • Զարեհ Մուրադյան
  • Ռուբեն Մուրադյան (բալետի արտիստ)
  • Արման Ջուլհակյան
  • Սարգիս Սարգսյան (պարող)
  • Աննա Վեքիլյան
  • Սյուզաննա Փիրումյան
  • Գեորգի Ֆարմանյանց
  • Բոլոր պարողները ունեն իրենց հատուկ պարելու ոճ ունեն։ Բոլորը շատ գեղեցիկ են պարում և շատ են սիրում իրենց աշխատանքը։
  • Հայկական երաժշտությունհայ ժողովրդի դարավոր երաժշտական մշակույթը։ Այն սկիզբ է առնում մ.թ.ա. II հազարամյակում։ Պատմական տվյալները մեզ են հասել հնադարյան հայ պատմիչներ Մովսես Խորենացու և Փավստոս Բյուզանդի աշխատությունների շնորհիվ։
  • Հայկական երգեր՝
  • 1․ Gurgen Dabaghyan — Hayots Aghjikner
  • 2. Robert Sargsyan — Annman
  • 3. Sevak — Siro Hetq
  • 4. Hayko-Verev/Հայկո-Վերեվ
  • 5. Սեդա Թևանյան-Սարերն փրցե

Մայրենի

March18

1․ Բառերը (բառաձևերը) ճի՛շտ դասավորիր և վերականգնի՛ր նախադասությունները:
ա) չտնկես ունեցվածքին Ուրիշի աչք:

ա)Ուրիշի աչք չտնկես ունեցվածքին:

բ) ես հոր չեմ մոռանա Իմ պատվիրանը:

բ)Իմ պատվիրանը ես հոր չեմ մոռանա:

գ) ձեր հետ պսակե՛ք Գնացեք զավակներին իրար:

գ) Գնացեք զավակներին իրար ձեր հետ պսակե՛ք:

դ) արտի էլ դնում են Ոսկի արտ անունն:

դ)Ոսկի արտ անունն արտի էլ դնում են:

  1. Տրված մասերը միացնելով՝ ամբողջացրո՛ւ նախադասությունները:
    Աչքդ լույս լինի, բ) մի պղինձ ոսկի դուրս եկավ:4665,,
    Ելք չեն գտնում, բ) Հարևանների միջև լեզվակռիվ է սկսվում։
    Բարի անունն ավելի երկար է ապրում, դ) երեք գիշեր քան չար անունը:
    Հարսանիք են անում, դ) Երեք օր։
  2. Թագավոր, ոսկի, հարևան բառերով նախադասություննե՛ր կազմիր:
    Թագավոր-Այս թագավորը շատ խելացի է։
    Ոսկի-Մարդիկ յուրաքանչյուր բան կանեին ոսու համար։
    Հարևան-Իմ հարևանը շատ աղմկոտ է։
  3. Հետևյալ օրհնանքներից ո՞րն է համապատասխանում հեքիաթի բովանդակությանը:
    Կյանքդ ջրի նման երկարի:
    Ուր գնաս, կանաչ բուսնի:
    Թող բարի անունդ երկար հիշվի:

Քաջ Նազար

March11

Ձոն մարյությանը

March8

Մարտի 8-ի նախագիծ   
Վարդ Մուրադյան  
                     8­
      Ձոն մարյությանը
Մայրիկ

Մայրի՛կ, դու իմ սիրելին ես,

Անչափ քնքուշ ու բարի ես

Յուրաքանչյուր պահի

Րոպե առաջ, անհանգիստ

Ինձ մոտ ես դու շուտ գալիս, Մայրի՛կ,

Կանաչ-կանաչ պաչիկ ես տալիս։

Լիան

Լավից էլ լավն ես

Իրական քուրիկ ես

Ադամանդի նման փայլուն ես

Նույնպես սիրում եմ քեզ։


Դայանա


Դայա՛ն, իմ բարի սրտով քուրիկ,

Արի՛ ես քեզ գրկեմ ,

Յուրաքանչուր նկարիս մեջ նկարեմ

Արևս ես ժպտերես

Նավակս ես ջրի մեջ

Ամենից լավն ես։


Մայրիկ


Մայրիկ, մայրիկ իմ լավ մայրիկ

Ամեն օր դու իմ  հետ ես։

Մայրիկ , մայրիկ իմ լավ մայրիկ
Ամանորին դու իմ մեծ նվերն ես։


Տատիկ

Տ
ատիկ դու ինձ  ձվիկ սարքի

Ամենից ուժեղը սարքի

Տատիկ ես դու, բայց սովորական տատիկ չես,

Իրական տատիկ ես

Կանֆետի նման քաղցր ես։            

 

Եթե կարող ես գուշակիր հանելուկները

Այն ո՞վ է այն ո՞վ, որ միշտ քո կողքին կլինի և կպաշպանի ամեն դժվարությունից։

Այն ո՞վ է, այն ո՞վ, որ միշտ ամենա պայծառն է և գեղեցիկն է։

Այն ո՞վ է, այն ո՞վ, որ միշտ քեզ  համար կպատրաստի ամենահամով և կախարդական ուտելիքները։

Այն ո՞վ է, այն ո՞վ, որ միշտ իր հերթը կտա քեզ և կզիջի փոքրին։


                                                     Քառյակ


                                                 Իմ ու քո սիրտը

                                 Իմ ու քո սիրտը լցված է սիրով,
                                 կսիրեմ քեզ մինչև կյանքիս վերջ
                                 իմ մայրիկն ես սրտահոտ
                                 կսիրեմ քեզ միշտ սրտոտ։


😍Շնորհավոր քեզ և մնացած աղջիկների տոնը😍

Ինքնաստուգում

February29

Վարդ Մուրադյան

Գտի՛ր ձայնակապը և որոշի՛ր նրանով կազմված երկհնչյունը։

Կայարան, մայուն, ամայի, պայուսակ, վայելուչ, հայացք, այո, անկյունային, հոյակապ, գոյական։

Ընդգծի՛ր երկհնչյունները։                                                                        

Էություն, բարություն, կայունություն, ցնծություն, ընկույզ, բույլ, թույլ, փայփայել, կայծ, ձանձրույթ։

Գրի՛ր յ ձայնակապը այնտեղ, որտեղ անհրաժեշտ է։

Արթնանայի, տեսնեեի, խրախուսեիր, վայելեյի, չուշանաիր, փայփայեյի, պարծենային, չսխալվեյի, խուսափեեին, կօգնեյի։

Գոյականներից կազմի՛ր բայեր և առանձնացրո՛ւ հնչյունափոխված նորակազմ բառերը։

Օրինակ՝ սեր-սիրել

Նվեր- նվիրել-նվեր-ե-ի

Տեր-տիրանալ-տեր-ե-ի

Կես-կիսել – կես-ե-ի

Հանդես-հանդիսատես-հանդես-ե-ի

Վեճ-վիճել -վեճ-ե-ի

Բառակապակցությունները արտահայտի՛ր մեկ բառով։ Գտի՛ր հնչյունափոխված մասը և վերականգնի՛ր անհնչյունափոխ ձևը։

Օրինակ՝ գնումներ կատարող մարդ-գնորդ (գին- ի-ը)

Տարվա վերջը-Տարեվերջ տարի ի-ե

Խիստ և պահանջկոտ-խսապահոնջ խ- ը

Պատվի արժանի- պատվարժան ի – վ

Ճշմարիտ խոսող- Ճշմարտախոս ի – ն

Հոգի մաշող- Հոգամաշ ի- ն

Հայրենիքը սիրող- Հայրենասերհայրենիք ի- ե

Խմբավորի՛ր նույն ածանցն ունեցող և նույն արմատն ունեցող բառերը։

Ցավագին, անգին, սրտագին, թանկագին, վշտագին, կարոտագին, փրկագին, թախաձագին, սակագին։

Լավագույն, մոխրագույն, նարնջագույն, բարձրագույն, նվազագույն, կաթնագույն, մեծագույն։

« Older Entries

Բաժիններ

April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Արխիվ



Skip to toolbar