Վարդ Մուրադյան

<<Մխիթար Սեբաստացի >>կրթահամալիրի Արևմտյան դպրոցի 5.2 դասարան

Տորք անգեղի հուշարձան մասին

March7

Տորք Անգեղի հուշարձան, գտնվում է Երևանում՝ Նոր Նորքի 2-րդ զանգվածում, տեղադրվել է 1982-ին։ Ընդգրկված է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։Ազգային ավանդության համաձայն, Տորքը Հայոց նախարարություններից մեկի նախահայրն էր: Ըստ պատմահայր Մովսես Խորենացու, նա Հայկի սերնդից էր, Պասքամի զավակը և Հայկակի թոռը:Տորք Անգեղը բարձրահասակ, կոպիտ արտաքինով, վիթխարի ուժի տեր հսկա էր, որին տգեղության պատճառով Անգեղյա են անվանել: Նա ձեռքերով որձաքար ապառաժներ է ճեղքել, եղունգներով տաշել, դարձրել տախտակներ և դրանց վրա արծիվներ է քանդակել:Պոնտոսի (Սև ծով) ափին հարձակվել է թշնամու նավերի վրա, բլրաչափ ժայռեր է պոկել, նետել նրանց հետևից և առաջացած ալեկոծումից նավերը խորտակվել են կամ մղվել հեռուները:Տորք Անգեղի արձանը դրվել է 1982թ. Նոր Նորքի 2-րդ զանգվածում, բլրի վրա: Արձանի նյութը կոփածո պղինձ է, բարձրությունը՝ 4.8 մ, քանդակագործ՝ Կառլեն Նուրիջանյան, դրվագող՝ Ներսես Չարխչյան:

Առասպել Տորք Անգեղի մասին

March6

Տորք Անգեղը՝ հայոց բարձրաբերձ լեռների հսկան, որի ծագումը Հայկյան սերնդից է սկսվում, երբեք հասարակ մարդու նման չէր: Ահռելի էր նա և այնքան ուժեղ, որ հիսուն գոմեշի չափ էր նրա ուժը: Նա մի հովիվ էր, բայց ոչ հասարակ, այլ դյուցազնական: Առյուծները և վագրերը նրան տեսնելիս՝ մոտ էին գալիս. կարծելով, թե նա էլ է գազան, և նա է իրենց զորավոր արքան: Տորք Անգեղը չէր գործածում ո՜չ թուր և ո՜չ նետ, միայն իր տեսքով էր ազդում: Բայց երբ թշնամին երես էր առնում, նա այն ժամանակ դիմում էր ուժին: Գարունը Տորքին թախիծ պարգևեց, որից նա ազատում չէր գտնում: Օրեր, գիշերներ թափառում էր նա. թախծոտ աչքերը արևին հառում: Աստղիկ Դիցուհին վերևից տեսավ նրան ու մոտ եկավ:

— Աս՛ա ինձ, եղբա՛յր,- ասաց Աստղիկը,- ինչո՞ւ են խոնավ աչքերդ անհուն:

— Ո՛վ, Դիցուհի՜: Միայն ես եմ անսեր, մենակ՝ աշխարհում: Եվ ո՞վ կսիրի ինձ:

— Մի՜ հուսահատվիր, մեծ հսկա՜: Դու սե՞ր ես փնտրում. նա քեզ է սպասում՝ կույս Հայկանուշը:

Տորքը քուն մտավ ու տեսավ նրան իր երազի մեջ: Նա գեղեցիկ էր և շատ նազելի: Տորքն արծվի նման թռչում է առաջ՝ աղբյուրի դիմաց մի բերդ էր կանգնած: Տորքը դռները բախեց: Բախում է, բայց չեն բացում: Երկաթե դուռը հսկան խորտակեց: Չքնաղ օրիորդը մոտեցավ և, իբր ինքն իրեն, այսպես ասաց.

— Եթե այդպես է, ուրեմն գնա և բեր ինձ համար քսան գերված հսկա:

Տորքը գնաց հսկաների մոտ ու ամեն ինչ պատմեց: Եվ հսկաները երգով ու պարով ճանապարհ ընկան: Երբ Հայկանուշը աղմուկը լսեց, տնից իսկույն դուրս եկավ, գնաց ընդառաջ: Նա տեսավ Տորքին հսկաների հետ, որոնք գերված էին, բայց երգ ու պարով: Եվ Հայկանուշը զարմացած ասաց.

— Տորք, դու ինձ խոստացար հսկաներ բերել: Այո, բերել ես հսկաներ, բայց ոչ թե գերի:

— Սպասի՜ր, Հայկանուշ, — ասաց հսկաների նահապետը, — նախ լսիր խոսքն իմաստության: Ի՞նչ պարծանք է, երբ արի հսկան իր ուժը ցույց տա ապագա կնկան: Դրան հակառակ՝ եթե ցույց տա սեր, դա ճշմարիտ որ պարծանք կլինի: Դո՜ւ, համառ աղջի՜կ, մութ աշխարհում չես և ոչ էլ գերի դևերի ձեռքում: Ի՞նչ առիթ ունես հիմա բերելու. միտք ունե՞ս, արդյոք, մենամարտելու:

Եվ Հայկանուշը գլուխը կախեց ու համաձայնություն տվեց առանձ մենամարտի:

— Ես կհրամայե՜մ,- ասաց ծերուկը,- որ մեր օրենքով մրցեք իրար հետ, բայց… սիրո զենքով:

Եվ կաղնի պսակներն առավ ծերունին, օրհնելով դրեց երկուսի գլխին…

ԵՐԿԻՆՔ ԵՎ ԵՐԿԻՐ

February20

ԵՐԿԻՆՔ ԵՎ ԵՐԿԻՐ

Երկինքը նաև քաղաք է, երբեմն կոչվում է Անգին քաղաք, շրջապատված պղնձե դարպասներ ունեցող քարե բարձր պարիսպներով։ Երկնային քաղաքը մի լույս տաճար է կամ ծիածանաքարով կառուցված՝ վեհ կամարներով շողշողուն պալատ։ Ամեն ինչ այնտեղ լույս ու փայլ է, հրաշալիք, այնտեղ ոչ խավար կա, ոչ ցուրտ։ Դա «անմահության տուն ու տեղ է»։
Երկիրը հանգչում է ցուլի եղջյուրների վրա. երբ նա թափահարում է գլուխը, երկրաշարժ է առաջանում։ Ուրիշ պատկերացումների համաձայն՝ երկիրը գտնվում է օվկիանոսի վրա, չորս կողմից շրջափակված Լևիաթան ձկան մարմնով, նրա գլուխը եկել և մեկ թիզ տարածություն է մնացել, որ հասնի պոչին։ Ձուկը կարծում է, թե իր պոչը օտար կենդանի է, որ միշտ խաղում է իր քթի տակ։ Նա շարունակ հետապնդում է նրան, ուզում է բռնել ու կծել, բայց չի կարողանում, որովհետև աշխարհի ստեղծման օրից մինչև վախճանը Լևիաթանը մի փոքրիկ անգամ չի աճում։ Եթե հանկարծ նրան հաջողվի բռնել իր պոչը, այնժամ աշխարհը քարուքանդ կլինի։ Իսկ երբ նա իր պոչը բռնելու նպատակով շարժումներ է անում, երկիրը ցնցվում է, և երկրաշարժ է առաջանում։ Լևիաթանի գլխին մի մեծ ադամանդ կա, որ գիշեր-ցերեկ լույս է տալիս։ Երբ նա ջրի մեջ շարժումներ է անում, գլխի ադամանդի շողերը փայլատակում են աշխարհի տարբեր կողմերում։
 * Լևիաթան — Աստվածաշնչում կամ հին հրեական ավանդության մեջ՝ ծովային վիթխարի հրեշ, վիշապ։

Արև և Լուսին
Արևը թագավոր է, լուսինը՝ թագուհի։ Լուսինը շրջագայության է դուրս գալիս այն ժամանակ, երբ արար աշխարհը քնած է լինում, որպեսզի ոչ ոք չկարողանա իրեն տեսնել։ Նա զբոսանքի է դուրս գալիս՝ շրջապատված աստղերով, որոնք իր կույս ընկերուհիներն ու նաժիշտներն են։ Լուսին թագուհին ծով բարիքներ է սփռում աշխարհի բոլոր արարածներին, մեկ-մեկ էլ ամոթխածությունից իր դեմքը ծածկում է ամպի քողով։

ԼՈՒՍԻՆ

Լուսինը մի անհամբեր երեխա է եղել։ Մի օր, երբ մայրը խմոր է շաղախում, լալով գալիս է, մորից հաց է ուզում։ Մայրը զայրացած՝ խմորոտ ձեռով ապտակում է լուսնին, անիծում, որ նա երբեք չկշտանա։ Ապտակից լուսինը թռչում է երկինք, դեմքին՝ խմորի կտորներ։ Երբ լուսինը կուշտ է լինում, պայծառ փայլում է երկնքում, երբ քաղցում է՝ խավարում։՛

ԱՍՏՂԵՐ

Աստղերը երկնքի կանթեղներն են, որոնք իբրև ջահեր առանց պարանի կախված են բարձր ու լայն, անսյուն ու անգերան կառուցված երկնային տաճարում և առանց ձեթի լույս են տալիս։ Աստղերը լինում են չար և բարի։ Ամեն մարդ ծնվում, աշխարհ է գալիս մի աստղի տակ. որի տակ կանգնում է մարդը ծնվելիս՝ իր բախտն է։ Եթե նրա աստղը բարի է, նա բախտավոր է, եթե չար է՝ դժբախտ։

Ծիր-կաթին աստղաբույլը կոչվում է նաև Հարդագողի կամ Դարմանագողի ճանապարհ։ Մի խիստ ձմեռ Վահագն աստվածը ասորեստանցիների նախնի Բարշամից հարդ է գողանում, և Ծիր կաթինը այդ գողացված հարդի հետքն է։

Արևմտյան և Արևելյան Հայաստանի տարազի համալիրները

January10

Արևմտյան և Արևելյան Հայաստանի տարազի համալիրները տարբերվում են նրանով, որ Արևմտյան Հայաստանում կանացի տարազն աչքի էր ընկնում առավել ճոխությամբ, ավելի հարուստ էր ոսկեթել և արծաթաթել ասեղնագործություններով:Արևմտյան Հայաստանի տարազային համալիրի մեջ մտել են Վասպուրականի, Բարձր Հայքի, Սասունի տարազաձևերը, ինչպես նաև Կիլիկիայի և Փոքր Հայքի հայաբնակ շրջանների տարազները:Արևմտյան և Արևելյան Հայաստանի տարազը տարբեր էր նաև տղամարդկանց դեպքում: Արևելյան գավառներում տարածված էր կովկասյան տարազաձևը, որը կազմված էր ներքնազգեստից, կարճ վերնազգեստից, չուխայից: Ձմռանը հագնում էին լայն մուշտակ՝ առանց գոտու, գլխին կրում էին գառան կամ ոչխարո մորթուց գլխարկ:

Ազգային տարազ

January10

Հայկական տարազ,հայկական ազգային հագուստ է։ Հայկական տարազի մեջ գերակշռում են Երկրի չորս տարրերի` հողի, ջրի, օդի և կրակի գույները, որոնք 14-րդ դար հայ փիլիսոփա  Գրիգոր Տաթևացու վկայությամբ, արտահայտում են հողի սևությունը, ջրի սպիտակությունը, օդի կարմիրը և հրո դեղինը։
Հայկականի  յուրաքանչյուր գավառ առանձնանում է իր տարազով։Ծիրանին խորհրդանշում է խոհեմություն և ողջախոհություն, կարմիրը՝ արիություն և մարտիրոսություն, կապույտը՝ երկնավոր արդարություն, սպիտակը՝ մաքրություն։Մահուդից կարվածքը կոչվում էր ջուպպա, թավշիցը՝ խրխա, մետաքսիցը՝ ղատիֆա, բրդյա գծավոր կտորիցը՝ փութալի։

Լեգենդ եղևնու մասին

December20
Tonacar1

Երկրի վրա իջավ խորհրդավոր սուրբ գիշերը` մեծ ուրախություն պարգևելով մարդկանց: Բեթղեհեմում ծնվեց Հիսուսը: Ականջ դնելով հրեշտակների երգեցողությանը` հովիվները փառաբանում և երախտագիտություն էին հայտնում Աստծուն, հետևելով ուղեցույց աստղին, հովիվները  շտապում էին` խոնարհվելու մանուկ Հիսուսին: Ոչ միայն մարդիկ, այլև շրջապատող ծառերն ու ծաղիկներն էին յուրովի մասնակցում մեծ խորհրդին:

Բոլորն էլ ցանկանում էին տեսնել նորածին Փրկչին. ծառերն ու թփերը տարածում էին իրենց ճյուղերը, ծաղիկները` բարձրացնում գլուխները՝ ցանկանալով տեսնել: Բոլորից երջանիկ էին նախիրի մուտքի մոտ կանգուն երեք ծառերը, նրանց լավ տեսանելի էր մսուրը և այնտեղ պառկած Մանուկը` շրջապատված հրեշտակներով: Այդ ծառերն էին` սլացիկ արմավենին, հրաշալի բուրող ձիթենին և համեստ, կանաչ եղևնին:  Նրանք էլ որոշեցին գնալ ու խոնարհվել մանկանը, ամենքը իրենց նվերները մատուցեն: Եղևնին էլ շատ ցանկացավ տեսնել փոքրիկ Հիսուսին, բայց, արմավենին և ձիթենին ծաղրեցին նրան, ասելով, որ նա բացի փշերից, ուրիշ ոչինչ չի կարող նվիրել Մանուկին:

Արմավենին Հիսուսին նվիրեց իր ճյուղերից, որպեսզի նա հովանա շոգ ժամանակ, ձիթենին էլ կաթեցրեց իր յուղերից մանկան վրա և անուշահոտություն տարածեց: Եղևնին տխրեց, բայց չչարացավ: «Նրանք իրավացի են, ինչպե՞ս կարող եմ համեմատվել նրանց հետ: Ես այնքան խեղճ եմ, չնչին, արդյո՞ք արժանի եմ մոտենալու Աստվածային Մանկանը», — մտածում էր նա: Այս ամենը տեսած հրեշտակը, և հնարավորություն տվեց եղևնուն, իր բարության ու համեստության համար: Նա հրաման տվեց, և երկնքից աստղեր թափվեցին՝ զարդարելով եղևնուն: Իսկ երբ Աստվածային Մանուկն արթնացավ, նրա ուշադրությունը գրավեց փայլփլուն եղևնին: Մանուկը նայեց եղևնուն, ժպտաց և թաթիկները մեկնեց դեպի եղևնին: Հրճվեց եղևնին, սակայն չհպարտացավ, չմեծամտացավ: Հրեշտակը, դա տեսավ ու ասաց.

— Սիրելի եղևնի, դու բարի ես, և դրա համար էլ կպարգևատրվես: Ամեն տարի այդ նույն ժամանակ դու կզարդարվես լույսերի փայլով և թե երեխաները, թե մեծերը կուրախանան` նայելով քեզ: Եվ դու, համեստ, կանաչ եղևնի, այսուհետև կդառնաս Սուրբ Ծննդյան ուրախ տոնի խորհրդանիշը:

Հայրենագիտության առաջին ուսումնական շրջանի անփոփում

December13

Սեպտեմբեր

Տոհմածառ-իմ նախագիծը

Իմ ազգանվան ծագման մասին– իմ նախագիծը

Հայաստանը իմ աչքերով – իմ նախագիծը

Թեղենից վանք

Հոկտեմբեր

Ճամփորդություն դեպի Կոմիտասի թանգարան

Կոմիտասի անունը կրող վայրերի հետքերով

Նոյեմբեր

Մատենադարանի մասին

Մագաղաթ մասին

Մագաղաթ

ՈՒսումնական աշուն

Որդան կարմիր մասին

Դեկտեմբեր

Ճամփորդություն դեպի Մատենադարան

Մատենադարանի մասին

Դիցաբանություն. Հայ հեթանոս աստվածներ


                                                                Իմ   սիրած  թեման և առարկան
Իմ սիրած  առարական հարենագիտությունն է, մայրենին  և մարմնակրդությունը։

Հարենագիտության ժամին  մենք  շատ հետաքրքիր  դասեր ենք  անում։Ինձ  շատ է  դուր գալիս նաև մայրենին։

Ինձ շատ է դուր գալիս իմ  դպրոցը, ես շատ եմ սիրում իմ բոլոր ուսուցիչներին   և  բոլոր առարկաները։Մենք ամեն օր իմանում ենք  նոր  բաներ։ Ես երազում եմ դառնալ ուսուցչուհի և նմանվել  իմ շատ սիրելի ընկեր Անիյին։






Դիցաբանություն. Հայ հեթանոս աստվածներ

December6

ԱՍՏՎԱԾՆԵՐ

 Հայ ժողովուրդը, մինչև քրիստոնյա դառնալը/ 301թվ./ եղել է հեթանոս, հավատացել է բազմաթիվ աստվածների, որոնց էլ վերագրել է տարբեր աստվածություններ՝ բնության ուժերի տարերքներ: Օրինակ՝ ջրի աստված, պատերազմի և այլն: Այս ամենը կապված է այդ ժամանակվա հավատալիքների  ու մշակույթի հետ: Աշխարհի բոլոր ժողովուրդներն էլ ունեն դիցաբանություն և  դիցաբանական հերոսներ, այդ թվում նաև հայ ժողովուրդը: Այժմ կփորձենք պարզել ու ծանոթանալ հեթանոս հայերի աստվածներին: Չմոռանանք նշել, որ աստվածների պատվին հայերը կառուցել են նաև տաճարներ, որտեղ զոհեր են մատուցել՝ հաճոյանալու համար, որպեսզի աստվածները լավ աչքով նայեն իրենց: Այդպիսի մի հեթանոսական տաճար է ՝ Կոտայքի մարզում գտնվող, բոլորիս քաջ հայտնի՝ Գառնիի հեթանոսական տաճարը: Տաճարը նվիրված է եղել Միհր աստծուն: Նա եղել է լույսի և մաքրության/արևի/ աստվածը: Հայկական աստվածների դիցարանում եղել են բազմաթիվ աստվածություններ, և ունեցել են իրենց գլխավոր Աստծուն: Հայկական դիցարանում Արամազդն է եղել հայ գերագույն և գլխավոր աստվածը: Արամազդը համապատախանում է հունական դիցարանի Զևսին:

ԱՐԱՄԱԶԴ

Հին հայերի գերագույն աստվածն էր Արամազդը, երկնքի և երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը։ Նա կոչվում էր «Մեծ և արի Արամազդ», որի գլխավոր սրբավայրը գտնվում էր Հին Հայաստանի պաշտամունքային կենտրոններից մեկում՝ Անի Կամախում։ Այնտեղ էին գտնվում հայոց Արշակունի թագավորների տոհմական դամբարաններն ու գանձերը։

ԱՆԱՀԻՏ

Արամազդի դուստրն էր կամ կինը Անահիտը՝ հայոց ամենասիրելի և պաշտելի դիցուհին։ Նա մայր աստվածուհի էր, պատկերվում էր երեխան գրկին՝ հայ մայրերին , մինչև ուսերը իջնող գլխաշորով։ Նա կոչվում էր «Մեծ տիկին Անահիտ»: Հավատում էին, թե նրա շնորհիվ միշտ եղել է, կա ու գոյություն կունենա Հայոց աշխարհը։ Հայ թագավորները որևէ գործ ձեռնարկելիս Մեծ տիկին Անահիտից էին հովանավորություն և առողջություն խնդրում։ Իբրև մայր աստվածություն Անահիտը մայրության, բերքի և պտղաբերության սրբազան մարմնացումն էր։ Նա Արամազդի և Վահագնի հետ միասին հայկական դիցարանում կազմում էր աստվածային սուրբ երրորդություն։/նշել թե քրիստոնեության մեջ սուրբ երրորդությունը ո՞րն  է/: Արտաշատում կառուցված էին Անահիտի տաճարները։ Մեծահարուստ և նշանավոր ընտանիքները իրենց հասուն դստրերին նվիրում էին այդ տաճարին, որտեղ որոշ ժամանակ ծառայելուց հետո միայն նրանք իրավունք ունեին ամուսնանալու։

ՎԱՀԱԳՆ

Հայոց դիցարանի երրորդ աստվածն էր Վիշապաքաղ Վահագնը, մի վառվռուն ու խարտյաշ պատանի՝ հրեղեն մազերով, բոցավառ մորուքով և արեգակնափայլ աչքերով։

Երկնում էր երկինքը, երկնում էր երկիրը,
Երկնում էր և ծիրանի ծովը.
Երկունքն էր բռնել ծովում նաև կարմիր եղեգնիկին.

Եղեգան փողից ծուխ էր ելնում,
Եղեգան փողից բոց էր ելնում,
Եվ բոցից դուրս էր վազում մի խարտյաշ պատանեկիկ.

Նա հուր մազեր ուներ,
Ուներ բոցեղեն մորուք,
Եվ աչքերն էին արեգակներ1։/ անգիր պետք չի, միայն ընթերցեք լավ/

Նա ծնվելուն պես կռվի է բռնվում սև ու ամեհի վիշապների դեմ, սպանում նրանց, ազատում տիեզերքը կործանման սպառնալիքից։Վահագնը հայերի ամպրոպի ու կայծակի աստվածն էր, որից թագավորներն ու զորավարները քաջություն էին խնդրում։ Վահագնի գլխավոր պաշտամունքատեղին և սրբավայրը գտնվում էր Տարոնի Աշտիշատում՝ Հին Հայաստանի հոգևոր կենտրոնում։Վահագնին հետագայում ժողովուրդը մարդեղենացրել է և դարձրել իր սիրած ու մեծարած Տիգրան Մեծ թագավորի երրորդ զավակը։ Երևանում կա արձան, նվիրված Վահագնին, այն գտնվում է Իսակովի փողոցի վրա, դեպի ՀԱԹ եկող ճանապարհին: Քանդակում պատկերված է Վահագնը՝ վիշապի հետ մենամարտելիս:

ԱՍՏՂԻԿ

Վահագնի սիրելին էր Աստղիկ դիցուհին՝ հայոց սիրո և ջրի աստվածուհին, որի պաշտամունքը կապված էր Արուսյակ (Վեներա) մոլորակի հետ։ Աստղիկի և Վահագնի ամուսնությունը համարվում էր սրբազան. այդ ամուսնության հետևանքով անձրև էր տեղում երկրի վրա, ծաղկեցնում երկիրը, բերք ու բարիք տալիս մարդկանց։ Աստղիկին պատկերում էին չքնաղ գեղեցկուհու տեսքով, հաճախ՝ լողանալիս։ Նա ամեն գիշեր լողանում էր Եփրատ գետում։ Աստղիկը ամեն գիշեր Տարոնի դաշտը մշուշով էր պատում, որպեսզի իրեն ոչ մի օտար աչք չկարողանա տեսնել։

Ուշ շրջանի մեկ այլ առասպելով՝ Աստղիկը Նոյի դուստրն է։ Ջրհեղեղից և Նոյի Հայաստան նավարկելուց հետո, աշխարհի տիրակալներն են դառնում Նոյի երեք զավակները՝ Զրվանը, Տիտանը և Հաբեթոսթեն։ Երբ նրանք ամբողջ աշխարհը բաժանում են իրար միջև, Զրվանը կամենում է բոլոր երկրներում իր որդիներին թագավորեցնել։ Եղբայրները չեն ենթարկվում ավագ եղրոր՝ Զրվանին պատերազմի մեջ մտնում նրա հետ։ Տիտանը խլում է Զրվանի երկրների մի մասը։  Նրանց քույր Աստղիկը, փորձում է հաշտեցնել, խնդրելով եղբայրներին դադարեցնել կռիվները։ Համաձայնում են, որ առայժմ իշխի իրենց ավագ եղբայր Զրվանը, միայն մեկ պայմանով, որ նրա բոլոր արու զավակներին սպանեն, որպեսզի հետագայում Զրվանի  զավակները չկառավարեն: Համաձայնում են, դաշինք/պայման/ կնքում։ Եվ երբ Զրվանի նորածին արու/տղա/ զավակներից երկուսին սպանում են, Աստղիկը խիղճը տանջում  է, և Զրվանի կանանց հետ միասին համոզում մի քանի հսկիչ զինվորների՝ Զրվանի մյուս տղաներին կենդանի թողնել և ուղարկել արևմուտք, այն լեռը, որ կոչվում է Օլիմպոս կամ հայերեն՝ Դյուցընկեց (այսինքն՝ աստվածների ընկնելու տեղ)։

Աստղիկին նվիրում էին վարդեր և աղավնիներ, որոնք սուրբ էին համարվում։ Վարդեր նվիրելու սովորությունից էլ ըստ երևույթին առաջացել է Աստղիկի «Վարդամատն» (վարդե մատներ ունեցող) մականունը։Աստղիկի տոնը կատարում էին ամառվա կեսերին, տոնը կոչվում էր վարդավառ, որ մինչև այժմ էլ կատարվում է ժողովրդի մեջ։ Այդ տոնակատարության ժամանակ Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ թռցնում, իրար վրա ջուր էին ցողում, ուրախանում։

Ճամփորդություն դեպի Մատենադարան

December2

Բարև ձեզ, ես այսօր կպատմեմ մեր ճամփոդության մասին,դեպի Մատենադարան։Առավոտյան դպրոցում նախաճաշից հետո ընկեր Սոնայի և ընկեր Անիյի հետ գնացինք ճամփորդելու դեպի Մատենադարան։Մատենադարանում իմացանք որդան կարմիր մասին,միջատ որին եփում և ստանում էին մուգ կարմիր գույն։Մենք տեսանք ամենա մեծ և ամենա փոքր գիրքը։Իմացանք նաև հին ձեռագրերի մասին, որոնք պահպանվում են Մատենադարանում։Տեսանք նաև Մեսրոպ Մաշտոցի արձանը։Չնայած անձրևոտ եղանակին մեզ համար շատ հետաքրքիր օր էր։

Մատենադարան

November21

Մատենադարան կամ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը։ Ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագիր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ։ Ամեն տարի Մատենադարանն ունենում է շուրջ 50000 այցելու։Միջնադարում ձեռագիր մատյաններին մշտապես սպառնացել է օտար նվաճողների ավարառության ու ոչնչացման վտանգը։Ապա բազալտե լայն աստիճանները հինգ երթով տանում են դեպի առաջին հարթակ։ Մատենադարանը որպես առաջին գիտահետազոտական հաստատություն Հայաստանում, ստեղծվել է 1921-ին՝ Էջմիածնի ձեռագրատան հիմքի վրա։ Նախապես կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ։ 1939-ին Մատենադարանն Էջմիածնից տեղափոխվել է Երևան և տեղավորվել Հանրային գրադարանի շենքում։ Մատենադարանի ներկայիս շենքը կառուցվել է 1945-57-ին։ Մատենադարանն այդ շենք է փոխադրվել 1959-ին, 1962-ին կոչվել է Մեսրոպ Մաշտոցի անվան։ 1943 թվականին շենքի նախագծման միտքը կրկին բարձրացվեցին՝ ՍՍՌ Գիտությունների ակադեմիայի նախագահ  աջակցությամբ։ Նախագծման աշխատանքները վերսկսվեցին 1944-ին։ Շենքը նախագծելիս Մարկ Գրիգորյանը հայկական ճարտարապետական ավանդույթները փորձել է միավորել այդ ժամանակվա ձեռագրերի պահպանման տեխնիկայի հետ։ Շենքի ճարտարապետությունը պատկերացնելու նպատակով ճարտարապետը եղել է Սանահինում, Հաղպատում, Զանգեզուրի, Տաթևի հուշարձաններում և այլուր։ 1944-ի վերջին նախագիծն ավարտվում է և ուղարկվում հաստատման։ Նախնական նախագծում նախատեսված էր նաև ստորերկրյա պահոց, որը չի հաստատվում․ նախագծի մյուս մասերը հաստատվում են։ Շենքի կառուցումն սկսվում է 1945 թվականին, առժամանակ դադարեցվում 1947-1953 թվականներին։

« Older EntriesNewer Entries »

Բաժիններ

May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  

Արխիվ



Skip to toolbar