Վարդ Մուրադյան

<<Մխիթար Սեբաստացի >>կրթահամալիրի Արևմտյան դպրոցի 5.2 դասարան

Ինքնաստուգում

May23

1․ Ո՞ վ է հայոց դիցարանի հայր Աստվածը։ Էլ ի՞նչ աստվածներ ես հիշում:
Արամազդ,Տիր,Աստղիկ,Վահագ,Անահիտ,Նանե,Միհր,Ամանոր,Վանատուր,Սպանդարամետ։
2․Ո՞ր հեթանոսական տաճարը պահպանվեց Հայաստանում քրիստոնեության ընդունումից հետո։
Գարնի տաճար։

3․ Ո՞վ է մեր նախահայրը, ու՞մ դեմ էր մարտնչում։
Հայկ։

4․Ո՞րն է ձեր սիրելի առասպելը և առասպելական հերոսը։
Արա գեղեցիկ և Շամիրամին,Տորք անգեղ։

5․ Ո՞վ էր Վահագնը, ի՞նչ գիտեք նրա մասին։
Վահագն շատ փոքր վաղդ սպանել եր Վիշապներին ու դրա համար են կոչում Վահագն Վիշապաքաղ։Վահանին նվիրված է Գարնի տաճարը։

6․ Նկարագրե՛ք Արա գեղեցիկին և Շամիրամին։
Արա գեղեցիկը շատ հայրենասեր է ու շատ-շատ է սիրում Հայաստանը նա բարի է ու գեղեցիկ իսկ Շամիրամը շատ խորամանկ եր ու տգեղ նա ուզում եր Հայստանը իրանով աներ։

7․ Թվարկի՛ր հայկական թագավորությունները։
Վանի թագավորություն, Արշակուհիներ,Արտաշեսյան,բագրատուհին։

8․ Ո՞րն է առաջին հայկական թագավորությունը։Այդ թագավորության քեզ հայտնի արքաները ովքե՞ր են, և նրանք ի՞նչ կարևոր գործեր են կատարել։
Վանի թագավոր,Արտավազդ,Տիգրանավան,Վանատուր,Տարոն առաջին,Տիգրան մեծ,Մենուա,Հայկ,Արգիշտի առագին,Արա գեղեցիկություն։

9․ Ի՞նչ կարող եք պատմել Մենուայի նշանավոր կառույցի մասին։
Մենուան 72 կիլոմետրանոջ ջրանցկը։

10․ Թվարկի՛ր Արտաշեսյանների արքայատոհմի քեզ հայտնի արքաներին: 
Արտաշես առաջիւն և Տիգրան մեծ։

11․ Տիգրան Մեծի օրոք ինչպիսի՞ն էր Հայաստանը։
Շատ գեղեցիկ շատ ուժեղ հայրենասեր շատ ծաղկած։

12․ Ո՞ր արքայի օրոք քրիստոնեությունը հաստատվեց Հայաստանում
Տրդաթ եկրորդ

13․ Ներկայիս Հայաստանի ի՞նչ տեղանուններ գիտեք ՝ կապված Արշակունյաց արքայատոհմի հետ։
Արշակունյաց պողոտա

14․Արշակունյաց ո՞ր արքան է հիմնել Խոսրովի անտառը։
Խոսրով Կտակ

15․ Ո՞ր արքայատոհմի, ո՞ր արքային հավանեցիր։
Ինձ ամենա շատը դուրեկավ Արշակուհիները։

Արշակունիներ

May15

Արտաշեսյաններից հետո Հայաստանը կառավարող հաջորդ արքայատոհմը Արշակունիներն էին։ Արշակունյաց արքայատոհմը շատ նշանավոր թագավորներ է տվել. Տրդատ I, Տրդատ III Մեծ, Արշակ II, Պապ և ուրիշներ։ Ժողովուրդը նրանց մասին բազմաթիվ զրույցներ ու առասպելական պատմություններ է ստեղծել։ Երևանի փողոցներից մեկը, ի պատիվ հայ Արշակունի թագավորների, այդ պես էլ կոչվում է` Արշակունյաց պողոտա։ Արշակունյաց արքայատոհմի կառավարման ժամանակաշրջանում շատ նշանավոր գործեր են կատարվել։ Այսպես, Վաղարշակ արքան հիմնադրել է Վաղարշապատ քաղաքը/այժմյան Էջմիածինը/: Տրդատ III Մեծի օրոք Հայաստանում քրիստոնեությունը պետականորեն ընդունվեց որպես պաշտոնական կրոն։ Տրդատ Մեծի որդին` Խոսրով Կոտակը/այսպես էին անվանում կարճահասակ լինելու պատճառով/, հիմնադրեց Դվին մայրաքաղաքը: Քաղաքն այսօր չկա, բայց այդ անունով ուրիշ բնակավայրեր կան։ Նույն արքան է հիմնել նաև Խոսրովի անտառ-արգելոցը, որն այժմ կա:

Արշակունիների հզոր արքաներից է եղել Արշակ երկրորդը: Նրա մասին ժողովուրդը նույնպես ունի ավանդազրույց, որն ունի իրական հիմքեր և հապատասխանում է իրականությանը: Կապված է պարսից Շապուհ արքայի և Արշակի հանդիպման հետ: Պարսից զորեքերը ներխուժում են Հայաստան, բայց չեն կարողանում գրավել երկիրը: Շապուհը դիմում է խորամանկության, և իր մոտ է կանչում հայոց արքային: Արշակ 2-րն էլ, որպեսզի երկրին ավելի մեծ վտանգի տակ չդնի գնում է: Նրանք պայման են կապում: Բայց Պարսից արքան խիստ մտահոգության մեջ էր՝ հայոց Արշակ թագավորը հավատարիմ կմնա՞ իրեն, թե՞ ոչ։ Հայոց թագավորին փորձելու համար նա հրամայում է Հայաստանից հող ու ջուր բերել և շաղ տալ պալա­տական դահլիճի մի մասում, իսկ մյուսը թողնել իր բնական հատակով։ Շապուհը Արշակ թագավորի հետ զբոսնում է այդ դահլիճում։ Երբ նրանք քայլում են պարսկական հողի վրա, Արշակը խեղճանում է, տկա­րանում, ընդունում իր մեղավոր լինելը։ Հենց որ նրանք կանգնում են հայկական հողի վրա, Արշակը միանգամից կերպարանափոխվում է, ըմբոստանում և սպառնում վրեժխնդիր լինել իր նախնիների համար։ Այդպես մի քանի անգամ փորձելով Արշակ թագավորին՝ Շապուհը կարգադրում է փակել նրան հեռավոր Անհուշ բերդում և պահել այնտեղ մինչև կյանքի վերջը։

Արշակին հաջորդում է իր որդի Պապ թագավորը: Որը երկիրը կառավարում է շատ երիտասարդ տարիքում: Նրան հաջողվում է կարճ ժամանակամիջոցում կարգի բերել ավերված երկիրը, խուսափել պատերազմներից: Եկեղեցուց հողեր է վերցնում, տալիս զինվորականներին, հզորացնում բանակը: Սա իհարկե դուր չէր գալիս շատերին, հատկապես եկեղեցականներին ու Հռոմին: Ի վերջո նրան դավադրաբար սպանում են:

Գայ գյուղ մասին

May4

խկինում ունեցել է Խաթունարխ անվանումը։ Հիմնադրվել է 1670-1680 թվականներին և կոչվել է Խաթունարխ՝ Երևանի Սեֆի խանի կնոջ՝ Խաթունի անունով, որը ամուսնու հետ այստեղ կառուցել է իր անունով ջրանցք, իսկ այդտեղ գտնվող 2 գյուղերը կոչվել են Վերին և Ներքին Խաթունարխ։ (Վերին Խաթունարխը ներկայիս Ակնաշեն գյուղն է)Գյուղը տեղադրված է միջինարաքսյան հարթավայրում՝ ծովի մակարդակից 843 մ բարձրության վրա։ Կլիման չոր է, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝42 °C։

Ջերմոցների մաին

May4

Ըստ կառուցվածքային առանձնահատկության բաժանվում են միաթեք և երկթեք տեսակների, որոնք էլ լինում են գետնափոր և վերգետնյա, իսկ վերջիններս՝ մշտական և փոխադրովի։ Ջերմոցում բույսերի տաքացումը իրագործվում է արևային, կենսաբանական (կենսավառելանյութով՝ թարմ գոմաղբ, տնային թափոններ) և տեխնիկական ջեռուցմամբ (շոգիով, ջրով, էլեկտրականությամբ)։ Օրվա ցուրտ եղանակին ջերմոցը ծածկում են ապակեպատ շրջանակներով կամ լուսաթափանց սինթետիկ թաղանթներով։ Ըստ շահագործումն սկսելու ժամկետների ջերմոցները բաժանում են վաղ, միջին և ուշ տիպերի։

Հռիփսիմե եկեղեցի և Զվարթնոց մասին

May3

Հռիփսիմե

Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցի, որը գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղից 2.5 կմ հարավ-արևելք Վերին Կթանոց գյուղատեղիի կենտրոնում վերև, լճահայաց լանջի վրա։Գյուղատեղիի բնակիչները կլիմայական անբարենպաստ պայմաններից խուսափել, գյուղը տեղափոխել են ցած, մոտեցել Սևանի ափերին։Տաճարն այժմ ավերված վիճակում է, պահպանվում են դրսի ու ներսի պատերի ներքնամասերը, տեղ-տեղ 6-7 մետր բարձրությամբ։ Փլած պատերի քարերը լցված են շինության ներսում ու դրսում, ծածակված հողով ու բուսականությամբ։

Զվարթնոց

Զվարթնոցի տաճար, 7-րդ դարի հայ առաքելական տաճար, որը կառուցվել է Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի պատվերով՝ 641- 661 թվականներին։Այժմ պահպանվել են միայն Զվարթնոցի տաճարի ավերակները, որոնք հայտնաբերվել են Հայաստանի Արմավիրի մարզում՝ Վաղարշապատ քաղաքի եզրին։Ներառված է Հայաստանում Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։Այն ժամանակ հայոց Ներսես կաթողիկոսը որոշեց իր համար նստավայր շինել այն սուրբ եկեղեցիների մոտ, որ Վաղարշապատ քաղաքում էին՝ այն ճանապարհի վրա, որտեղ, ասում են, Տրդատ թագավորն ընդառաջ ելավ սուրբ Գրիգորին։ Շինեց այնտեղ մի եկեղեցի հանուն երկնային Զվարթունների (հրեշտակների) երկնային զորքերի բազմության, որոնք երազում երևացին սուրբ Գրիգորին։ Կառուցեց այդ եկեղեցին՝ բարձրաշեն, զարմանալիորեն չքնաղ, աստվածային պատվին արժանի, ում նվիրեց։ 

This image has an empty alt attribute; its file name is images.jpg

Մենուայի ջրանցք մասին

April12

Ջրանցքն անցնում է լեռների լանջերի ու փորված ժայռերի միջով։ Այն կառուցված է հսկայական քարերից և անցնում է 15-20 մ բարձրություն ունեցող լայն ու անշաղախ կիկլոպյան պատերի վրայով։ Ջրանցքն օգտագործվում է առ այսօր։

Ժողովուրդ, արքաներ, հերոսներ

April11
Արգիշտի_Ա_(3)


Հայկ Նահապետ, Մենուա, Արգիշտի, Արտաշես, Տիգրան…Արտաշեսյաններ, Արշակունիներ, Բագրատունիներ, հայկական արքայատոհմեր: Նրանցից շատերի անունները մեզ ծանոթ են և առասպելներից, ինչպես նաև մեր ապրած օրերի իրականության մեջ՝ նրանց անուններով փողոցներ/Տիգրան Մեծ պողոտա/, շինություններ ու քաղաքներ/Արտաշատ-Արարատի մարզի մարզկենտրոն և Վաղարշապատ- այժմյան Էջմիածին քաղաքը/ կան: Մենք գիտենք, որ արքայական սկզբունքով երկիրը կառավարվում էր հին ժամանակներում, և գահը հորից անցնում էր որդուն ժառանգաբար:

Հզոր արքաների կողքին միշտ եղել են նրանց օգնող իշխաններ, զորավարներ, մարդիկ, ովքեր ծառայել են հավատարմորեն, օգնել դժվարին պահերին: Առանց հավատարիմ մարդկանց երկիրը կառավարել հնարավոր չէր: Այս բոլոր մարդիկ միասին կոչվում են ժողովուրդ, սկսած թագավորից մինչև վերջին աշխատավորը: Նրանց բոլորի համար թանկ էր իրենց հայրենիքը, և կարևոր էր, որ այն հզոր մնա միշտ: Հայրենիքի համար կարևոր գործեր արած մարդիկ՝ թագավորները, իշխանները միշտ մնացել են պատմության մեջ, ու ժողովուրդը հիշում է նրանց:

Մենուա և Արգիշտի Առաջին

Մեր մայրաքաղաքը` Երևանը, աշխարհի հնագույն քաղաքներից է, ավելի հին քան Իտալիայի մայրաքաղաք Հռոմը։ Երևանն ունի քարի վրա փորագրված իր ծննդյան վկայագիրը։ Գրվել է քաղաքի հիմնադրի` Արգիշտի I արքայի հրամանով Քրիստոսից առաջ /Ք. ա./782 թվականին։ Այդ արձանագրությունը  մինչև այժմ էլ կա, պահպանված է Էրեբունի ամրոցի ավերակների մոտ, Էրեբունի համայնքում: Արգիշտի I-ը Արարատյան կամ Վանի թագավորության հզոր արքաներից էր։ Վանի թագավորությունը հզոր պետություն էր, որի հարևան Ասորեստանը այն անվանում էր Ուրարտու, իսկ բնակիչներին՝ ուրարտացիներ:  Ուրարտուի մայրաքաղաքն էր Տուշպան: Ուրարտուն ևս մեկ շատ հզոր արքա է ունեցել՝ Մենուա անունով: Նրա կառավարման ժամանակ շատ շինարարական գործեր կատարվեցին, կառուցվեց ամենահայտնի 72կիլոմետրանոց կարևոր նշանակության ջրանցք իր անունով, որը մինչ այժմ էլ կա: Ուրարտացիների մասին տեղեկություններ են գտնվել Էրեբունի ամրոցի ավերակներում և Կարմիր բլուրում/գտնվում է Շենգավիթ համայնքում/: Ուրարտացիները նույպես ունեցել են աստվածներ, Ուրարտուի գլխավոր աստվածներն էին՝ Խալդին, Թեյշեբան և Շիվինին՞

Զատկի ծես մեր ընտանիքով

April10

Մենք գնացել ենք իմ տատիկիս տուն, որպեսզի նշենք զատիկը։ Տատիկս մեզ   համար ձու էր ներկել, ձուկ էր պատրաստել և   չամիչով փլավ պատրաստել։Մենք  խաղացիք տարբեր ձվա խաղեր։

Վահագի նկարագրությունը

March21

Վահագն Վիշապաքաղ

March20

Գիտե՞ք արդյոք` ինչու է Ծիր Կաթինը կոչվում Հարդագողի ճանապարհ։ Իսկ ի՞նչ գիտեք Վահագնի մասին. ինչո՞ւ են նրան անվանում Վիշապաքաղ։Վահագնը հեթանոս հայերի ամենասիրելի աստվածներից մեկն էր։ Ժողովուրդը նրան Վիշապաքաղ էր անվանում։ Նրա մասին երգը ներկայացնելով` Խորենացին գրում է. «Մենք մեր ականջով լսեցինք, թե ինչպես այս ոմանք երգում էին փանդիռներով»(Փանդիռ – լարային նվագարան)։ Շնորհիվ Պատմահոր մեզ է հասել Վահագնի մասին պատմող զրույցը։ Այդ զրույցից իմանում ենք, որ Վահագնը վառվռուն ու արեգակնափայլ աչքերով, հրեղեն մազերով, բոցավառ մորուքով խարտյաշ պատանի էր։

Երկնում էր երկինքը, երկնում էր երկիրը,
Երկնում էր և ծիրանի ծովը.
Երկունքն էր բռնել ծովում նաև կարմիր եղեգնիկին.

Եղեգան փողից ծուխ էր ելնում,
Եղեգան փողից բոց էր ելնում,
Եվ բոցից դուրս էր վազում մի խարտյաշ պատանեկիկ.

Նա հուր մազեր ուներ,
Ուներ բոցեղեն մորուք,
Եվ աչքերն էին արեգակներ1։/ անգիր պետք չի, միայն ընթերցեք լավ/

1. Երկնել – ծնել, ստեղծել։
2. Ծիրանի – ծիրանագույն, ոսկեգույն։
3. Խարտյաշ – շիկահեր։
4. Հուր – կրակ։

Հնում մարդիկ պաշտում էին բազմաթիվ աստվածների և դրանցից ամեն մեկին մարմնավորել էին որպես բնության մի երևույթի։ Ահա Վահագնը հին հայերի համար մարմնավորում էր ամպրոպն ու կայծակը։ Նա նաև քաջության, հերոսության ու ռազմի աստվածն էր։ Ասում են, որ հայոց թագավորները նրանից քաջություն և ուժ էին խնդրում և դիմում նրան պատերազմներից առաջ։
Վահագնի մասին մի ավանդություն է ներկայացնում 7-րդ դարի հեղինակ Անանիա Շիրակացին։ Պատմում են, թե մի ցուրտ ձմեռային գիշեր Վահագնը ասորիների Բարշամ թագավորից հարդ է գողանում Հայոց երկրի անասուններիի կերակրելու համար։Հարդը տանելիս դրա մի մասը թափվում է՝ առաջացնելով սպիտակ հետք «Հարդագողի ճանապարհ»։ Այստեղից էլ հայերի մեջ ընդունված է Ծիր Կաթինն անվանել Հարդագողի ճանապարհ։ Հին հունական դիցաբանու թյան մեջ Ծիր Կաթինի ծագումը կապում են Հերակլեսի անվան հետ։

Պատասխանել հարցերը ՝

  • Ո՞վ էր Վահագնը։ Վահագնը ռազմի քաջության, հաղթանակի ու ամպրոպի
  • Ի՞նչ գիտեք նրա մասին և որտեղի՞ց։
    Ես չգիտեի Վահագնի մասին, բայց մեր սիրելի ընկեր Անին մեզ պատմեց նրա մասին և մենք իմացանք, որ քաջության գերագույն աստվածն է։


« Older Entries

Բաժիններ

April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Արխիվ



Skip to toolbar