Վարդ Մուրադյան

<<Մխիթար Սեբաստացի >>կրթահամալիրի Արևմտյան դպրոցի 5.2 դասարան

Սրամիտ երիտասարդը

September22

Իմ քեռի Արամը, պարզաբանելու համար մարդկային տարօրինակ, քմահաճ բնավորությունները, մի պատմություն է անում ջահել թագավորի ու խելացի երիտասարդի մասին։

Այս թագավորը իր օրն անցկացնում էր մարդկանց զանազան անհեթեթ հանձնարարություններ տալով ու կարծում էր, թե իր նման խելոքը չկա, մինչդեռ նրա երիտասարդ խորհրդականներից մեկը շատ ավելի խելամիտ էր, քան թե թագավորն իր բոլոր ապու– պապերով հանդերձ։ Մի երեկո այս ծալը պակաս թագավորն ասում է.

— Առավոտ լույսը դեռ չբացված ինձ շտապ հայտնեք, թե քանի կույր կա այս քաղաքում։

— Եղավ,— հոգոց անելով ասում է խորհրդականը ու գնում է մտածելու այս անհեթեթ հանձնարարության վրա։

Նա փորձառու հաշվապահներից մեկին նստեցնում է ձիուն, գրիչն ու հաշվեմատյանը նրա ձեռքը տալիս ու պատվիրում է շրջել քաղաքում, ցուցակագրել բոլոր այն կույրերի անունները, ովքեր կմոտենան իրենց, իսկ ինքը ձիու թամբից ծառի մի մեծ ճյուղ կապելով գնում է հաշվապահի ետևից։

Նրանք շրջում են քաղաքի փողոցներում՝ հսկայական փոշեամպ բարձրացնելով։

Որոշ ժամանակ անց մի մարդ վեր նայելով բղավում է.

— Այ մարդ, էս ի՞նչ ես անում։

Եվ խորհրդատուն ասում է հաշվապահին.

— Այս մարդը կույր է, հաշվապահ։ Սկսիր ցուցակագրել։

Իսկ ուրիշ փողոցով անցնելիս մի տիկին գլուխը հանում է պատուհանից, հարցնում.

— Երիտասարդ, այդ ի՞նչ եք անում։

Խորհրդատուն հաշվապահին պատվիրում է շարունակել կույրերի ցուցակագրումը։

Իսկ առավոտյան պարզվում է, որ քաղաքի բոլոր բնակիչները կույր են։ Հետո խորհրդատուն ու հաշվապահը իրենց ձիերի գլուխները դարձնում են պալատի շուրջ փռված այգիների կողմը։ Թագավորը դուրս է գալիս պատշգամբ, նայում է ներքև ու բղավում.

— Այ մարդ, էս ի՞նչ ես անում։

Խորհրդատուն իսկույն թեքվում է հաշվապահի կողմն ու ասում.

— Հաշվապահ, մեր ցուցակը լրացավ։ Գրիր՝ էդ շան որդի թագավորը նույնպես կույր է։

by posted under Մայրենի | No Comments »    

Email will not be published

Website example

Your Comment:

Բաժիններ

September 2023
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  

Արխիվ



Skip to toolbar