Վարդ Մուրադյան

<<Մխիթար Սեբաստացի >>կրթահամալիրի Արևմտյան դպրոցի 5.2 դասարան

Փայտփորների մասին

April22

Փայտփորները փոքր կամ միջին չափսերի թռչուններ են, որոնք վարում են իրենց կյանքը ծառերի վրա։ Նրանք սնվում են ծառերի վրայի որդերով և միջատներով, իրենց սուր կտուցի շնորհիվ։ Հիմնականում լինում են սև ու սպիտակ, կարող է հանդիպել նաև կարմիր։ Նրանց ձվերը կարող են լինել 5-7 հատ և ունեն սպիտակ գունավորում։ Հայաստանի տարածքում հանդիպում են խայտաբղետ և սիրիական փայտփորիկները։ Հիմնականում ունենում են 22-27 սմ հասակ, թևերի երկարությունը 42-47 սմ և կշռում են 60-100 գրամ։

Կարևոր է նշել, որ փայտփորիկները շատ օգտակար են բնության համար, քանի որ ոչնչացնում են վնասակար միջատների։

Սև փայտփոր

Ընտանիք՝ Փայտփորներ

Կարգավիճակը։ Հազվագյուտ տեսակ է՝ սահմանափակ արեալով։ Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1:

Տարածվածությունը։ Եվրոպա, Ասիա։

Տարածվածությունը Հայաստանում։ Հանդիպում է Լոռվա, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի անտառային շրջաններում։

Ապրելավայրերը։ Բնակվում է լայնատերև անտառներում` բարձրաբուն ծառերի պարտադիր առկայությամբ։

Կենսաբանության առանձնահատկությունները։ Նստակյաց է։ Բնադրում է ինքնուրույն փորված ծառաբներում։ Տարեկան ձվադրում է մեկ անգամ, ապրիլի սկզբին։ Դնում են 1–9, սովորաբար, 4–6 ձու։ Զարգացումը՝ 12–14 օր։

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները։ Թվաքանակը կրճատվել է, հավանաբար, վերջին տասնամյակում բարձրաբուն ծառերի ինտենսիվ հատման պատճառւ

Վտանգման հիմնական գործոնները։ Անտառների հատումները, որը հանգեցնում է բիոտոպի մասնատմանը և բնադրման համար հարմար ծառերի ոչնչացմանը։

Պահպանության միջոցառումները։ Պահպանվում է «Շիկահող» արգելոցում, «Դիլիջան» ազգային պարկում և Տավուշի մարզի պետական արգելավայրերում։ Խիստ պահպանման կարիք ունի։ Անհրաժեշտ է ստեղծել լրացուցիչ արգելավայրեր՝ անտառի բարձրաբուն ծառերի ներառմամբ։ Փայտփորիկները փոքր կամ միջին չափսերի թռչուններ են, որոնք վարում են իրենց կյանքը ծառերի վրա։ Նրանք սնվում են ծառերի վրայի որդերով և միջատներով, իրենց սուր կտուցի շնորհիվ։ Հիմնականում լինում են սև ու սպիտակ, կարող է հանդիպել նաև կարմիր։ Նրանց ձվերը կարող են լինել 5-7 հատ և ունեն սպիտակ գունավորում։ Հայաստանի տարածքում հանդիպում են խայտաբղետ և սիրիական փայտփորիկները։ Հիմնականում ունենում են 22-27 սմ հասակ, թևերի երկարությունը 42-47 սմ և կշռում են 60-100 գրամ։ Կարևոր է նշել, որ փայտփորիկները շատ օգտակար են բնության համար, քանի որ ոչնչացնում են վնասակար միջատների։ Հայտնի է փայտփորների 209 տեսակ։ Հայաստանի անտառներում բնակվում է 7 տեսակ՝ կանաչ, խայտաբղետ, սև, միջին, սիրիական, սպիտակամեջք փայտփորները և վիզգցուկը (վերջին 4-ի կենսակերպն ուսումնասիրված է մասնակի)։ Ծառերի փչակներում ապրող անտառային թռչուններ են։ Մարմնի երկարությունը 9–50 սմ է։ Պոչի կոշտ փետուրները հենարան են ծառայում ծառի ուղղահայաց ճյուղերով մագըլցելիս։ Հզոր, սրածայր կտուցը և վզի մկանները հնարավորություն են տալիս փորել ծառերի կեղևն ու բնափայտը՝ սնունդ փնտրելիս կամ բույն կառուցելիս։ Երկար, որդանման լեզուն փայտփորն օգտագործում է կեղևի տակ կամ բնափայտում միջատներ (վնասատու բզեզների ձվեր, թրթուրներ ու հարսնյակներ) որսալու համար միջատը կա՜մ կպչում է լեզվին, կա՜մ ծակվում լեզվի սուր ծայրով։ Եթե անտառում լսվում է փայտփորի թխկթխկոցը, նշանակում է վնասատու

Սպիտակամեջք փայտփոր կենդանիները ոչնչանում են, իսկ ծառը շարունակում է ապրել։ Եթե նույնիսկ այդ ծառն արդեն չորացել է, վնասատու միջատները չեն տարածվի առողջ ծառերի վրա։ Զուր չէ, որ փայտփորին անվանում են անտառային սանիտար։ Փայտփորները դնում են 3–7 ձու։ Ձագերը ձվից դուրս են գալիս փակ աչքերով և մերկ։ Սև փայտփորը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։




Խայտաբղետ փայտփոր

Խայտաբղետ փայտփոր (լատին․՝ Dendrocopos major), փայտփորների ընտանիքի թռչուն։ Հայաստանում նստակյաց է, տարածված։

Տարածում

Հիմնականում տարածված է Հյուսիսարևելյան Աֆրիկայում, Եվրոպայում, Ասիայից մինչև Սկանդինավիա, Փոքր Ասիայում։ Հանդիպում է նաև Սիցիլիայում, Կորսիկայում, Սարդինիայում։ Բնության մեջ կարևոր նշանակություն ունի. մաքրում է ծառի խոռոչները տարբեր վնասատուներից[1]։

Արտաքին տեսք

Մարմնի երկարությունը 22-23 սմ է, թևերի բացվածքը՝ 34-39 սմ, կենդանի զանգվածը՝ 78-100 գ։ Մարմինը վերևից սև է, ուսափետուրները՝ խոշոր սպիտակ բծերով։ Մարմինը ներքևից միատարր բաց դարչնագույն-դեղին է, ներքնապոչը՝ կարմիր։ Գլխի ճյուղավոր սև շերտը հասնում է մինչև ծոծրակը և կտուցը, գագաթը սև է։ Արուի ծոծրակը կարմիր է։

Կենսակերպ

Թռիչքը խիստ ալիքաձև է։ Ծառի բնին կտուցով թմբկահարումներն ընդմիջվում են բնորոշ երգով։ Բնակվում է անտառներում, պտղատու այգիներում, ձմռանը՝ ցածրադիր վայրերում։

Սննդառություն

Սնվում է անողնաշարավորներով (ամռանը) և սերմերով (ձմռանը)։ Խայտաբղետ փայտփորի կտուցի մի քանի հարվածներով ախտորոշում է ծառի վարակվածությունը, ապա հեռացնում ծառի կեղևը և երկար ու լպրծուն լեզվի օգնությամբ դուրս բերում վնասատուներին և նրանց թրթուրներին։ Ձմռանը սնվելու համար ասեղնատերև ծառերի կոներից հանած մեծ քանակությամբ սերմ է պահեստավորում։

Բազմացում և զարգացում

Բույնը հիմնականում գտնվում է բարձր վայրերում՝ 8 մ (հայտնի են դեպքեր, որ բույնը գտնվել է 0,3-26 մ-ի վրա) բարձրության վրա, որպեսզի զերծ մնա գիշատիչների հարձակումներից։ Դրա խորությունը 25—35 սմ է։ Բնի լայնությունը 11—12 մմ է։ Ապրիլի վերջին մայիսի սկզբին թռչունը ձվադրում է 4-6 սպիտակ ձվեր։ Ինկուբացիոն շրջանը տևում է 11-13 օր։ Ձվերի վրա նստում է և արուն և էգը։ Ձվադրումից 2 շաբաթ անց ձվերից դուրս են գալիս փակ աչքերով ձագերը։ Ձագերին կերակրում են թրթուրներովորդերով։ Կերը նրանց բերում են օրվա ընթացքում 300 անգամ՝ 2-4 րոպե պարբերությամբ[1]։

Բնադրազույգեր կազմելու ամենավաղ նշանները նկատվում են փետրվարի 2-րդ կեսից։ Գարնանը բավական հեռավորությունից լսելի է ուժգին երգը։ Փչակը (խոր.՝ 28-35 սմ) փորում են էգը և արուն։ Առաջին ձվերը բներում հայտնվում են ապրիլի 2-րդ կեսից մայիսի 1-ին կեսը։

Դնում է 27 մմ տրամագծով, սպիտակ 4-7 ձու։ Թխսակալում են էգը և արուն՝ 12-13 օր։ Շատակեր ձագերին արուն և էգը կերակրում են օրը 300 անգամ։ Ձագերը բնից դուրս են գալիս կյանքի 20-22-րդ օրը՝ լավ թռչելու ունակությամբ օժտված, ևս 25-30 օր անցկացնելով ծնողների հետ՝ անջատվում են նրանցից։

Բացարձակ օգտակար տեսակ է, ոչնչացնում է մեծ քանակությամբ վնասատուներ։

Email will not be published

Website example

Your Comment:

Բաժիններ

April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Արխիվ



Skip to toolbar